RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 22:19:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 916, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՊՈԵՏՆԵՐԸ ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ ՄԵԴԵԼԻՆՈՒՄ

ԱՐՄԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ

Կոլումբիայի Հանրապետության Մեդելին քաղաքը Լատինական Ամերիկայի մշակութային քարտեզին հռչակված է նախ ծաղկի, ապա պոեզիայի փառատոներով: Հուլիսի 19-27-ը այդտեղ կայացավ պոեզիայի միջազգային մեդելինյան 24-րդ հանդիսությունը, որին մասնակցեցին 39 երկրից 71 բանաստեղծ: Հեղինակային ուժեղ կազմով աչքի ընկած գրական այդ տոնակատարությանը հրավիրված եւ ներկա էր Հայաստանը (նաեւ` Արցախը) ներկայացնող բանաստեղծ Հրանտ Ալեքսանյանը:

Արտերկրից հրավիրված, ինչպես եւ կոլումբիացի պոետները Մեդելինում տասնյակ հանդիպումներ ու ընթերցումներ ունեցան քաղաքի մշակութային եւ ուսանողական կենտրոններում: Ընդհանուր առմամբ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ավելի քան 140 միջոցառում, որոնց մի մասը` Մեդելինում գործող Պոեզիայի դպրոցի սաների մասնակցությամբ:

Փառատոնին մասնակցող մի շարք բանաստեղծներ (որոնց թվում եւ Հ. Ալեքսանյանը) արժանացել են դափնեկրի կոչման` պարգեւատրումով եւ հետագա համագործակցության առաջարկություններով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ