RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-11-09 00:50:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 835, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՌՅԱԿԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ 55-ԱՄՅԱ ԿԻՆ

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

Նոյեմբերի 5-ի երեկոյան Խաչատրյանի անվան եռյակի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հերթական համերգը, որը նվիրված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին եւ բացվեց նրա մասին պատմող տեսաֆիլմով:

Երեկոյի ընթացքում հնչեցին Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի եւ նվագախմբի համար, Ջութակի եւ Դաշնամուրի կոնցերտները:

Համերգի ավարտից հետո «Ազգ»-ի թղթակիցը զրուցեց երաժիշտների հետ: Սերգեյ Սմբատյանը մասնավորապես ասաց. «Մի տարեց մարդ, իմանալով, որ այսօրվա համերգը նվիրված է Վազգեն Սարգսյանին, հարցրեց, թե ի՞նչ կապ ունեն քաղաքականությունն եւ մշակույթը: Մտածելով Սպարապետի մասին, ո՛չ թե ինչ-որ «քաղաքականություն» եմ մտաբերում, այլ պատկերացնում մեր ազգի աննկուն ոգին մարմնավորած մի մեծության: Մեր այսօրվա համերգը նպատակ է հետապնդումՙ առաջին հերթինՙ մեր հասակակից երիտասարդներին հիշեցնել, թե ո՞վքեր կարող են եւ պե՛տք է լինեն օրինակ իրենց կյանքումՙ արժանավոր ՀԱՅ ՄԱՐԴ դառնալու համար»:

Խոսելով իր ղեկավարած նվագախմբի եւ Խաչատրյանի անվան եռյակի համագործակցության մասին, Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իրենք մշտապես ուրախությամբ են համագործակցում Եռյակի հետ: «Այնպես է ստացվել, որ այս հասուն, լիովին կայացած համույթը ավելի շատ հանդես է գալիս արտերկրում: Նաեւ ասեմ, որ վերջերս մեզանում ինչ-որ «մոդայիկ» բան է դարձել արտերկրից հրավիրված երաժիշտների վրա կենտրոնանալը, այնինչ խիստ անհրաժեշտ է հայ հանդիսականին մեր, սեփական շնորհալի երաժիշտներին շատ ավելի հաճախ ներկայացնելը»:

Խոսելով Վազգեն Սարգսյանի կերպարի մասին, Խաչատրյանի անվ եռյակի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ափսոսանքով նշելով, որ երբ ինքը Հայաստան տեղափոխվեց, Սպարապետն այլեւս ողջ չէր, եւ ուստի, իր համար նա բառիս բուն իմաստով լեգենդ է, ասաց, որ Վազգենի կերպարը իրեն հիշեցնում է հայկական էպոսների հերոսներին: «Խաչատրյան կատարելը հնարավոր չէ առանց, այսպես ասած, մի հերոսական, լիդերական էներգիա ապրելու, դրանով տոգորվելու եւ՛ մենակատարի, ե՛ւ դիրիժորի, ե՛ւ նվագախմբի երաժիշտների կողմից»:

«Ազգ»-ին տված հարցազրույցում համերգին ներկա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Խաչատրյանի անվան փառատոնի այս նոր ձեւաչափըՙ մեկական համերգը այս կամ այն ականավոր գործչի հոբելյանին նվիրելը շատ հետաքրքրական եւ կարեւոր բան է: «Քիչ առաջ բոլորս միասին դիտեցինք Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմը. կարծում եմ դահլիճում չկար մեկը, ով չհուզվեց», ասաց նախարարը, շարունակելով:

Խոսելով երիտասարդ կատարողների մասնագիտական մակարդակի մասին, տկն Պողոսյանը ընդգծեց, որ ողջունելի է, որ Երիտասարդական նվագախմբի կազմում այլեւս միայն երիտասարդներ են:

«Ես մշտապես հետեւում եմ կատարման մակարդակին, մանավանդՙ փողայիններին, քանի որ այս բնագավառում ունեցել ենք խնդիրներ, սակայն այսօր Երիտասարդականի երաժիշտները, մասնավորապեսՙ մենակատարները, կարող եմ ասելՙ անթերի էին»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ