RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-09 00:50:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1226, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՐԿՈՒ ՆՎԱԳԱԽՄԲԵՐՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ռուբեն Ղազարյանը 2015-ի սկզբից ղեկավարելու է նաեւ Ինգոլշտադտի վրացական կամերային նվագախումբըՙ գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները ստանձնելով, նոյեմբերի 5-ին տեղեկացնում է klassik. com-ը: Սա նվագախմբի երաժիշտների ցանկությունն է եղել, որը բավարարվել է: Ինչո՞ւ նաեւ, քանի որ Ռուբեն Ղազարյանը շարունակում է Վյուրթեմբերգյան կամերային, գերմանական մամուլի սիրած բնորոշմամբՙ «լեգենդար» նվագախմբի գեղարվեստական ղեկավարի իր 12- ամյա պաշտոնավարումը: Երաժիշտների հետ ունեցած ոչ միայն պրոֆեսիոնալ, այլեւ մարդկային հատկանիշները նրան այնքան ամուր են կապում իր հետ աշխատող կոլեկտիվին, որ նրան փոխարինող չեն էլ մտածում գտնել:

Երեւանում երաժիշտների ընտանիքում ծնված, մասնագիտական կրթությունը Չայկովսկի դպրոցում, այնուհետ 1989-92-ին պրոֆ. Ռուբեն Ահարոնյանի դասարանում ստացած ջութակահար Ղազարյանը Կոմիտաս կոնսերվատորիայից հետո կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա, 1992-95-ին ուսանել Լայպցիգի Ֆ. Մենդելսոն Բարթոլդի երաժշտական բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում ՙ նախ որպես ջութակահար, ապա ավարտել հիշյալ դպրոցըՙ ստանալով նաեւ դիրիժորի դիպլոմ: 1999-ին Գերմանիայում ամենաերիտասարդ դիրիժորն էր 31-ամյա Ռուբենը, երբ ընտրվեց Արեւմտյան Սաքսոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում, 2002- 2003 համերգաշրջանում ստանձնեց Հայլբրոննի Վյուրթեմբերգյան կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարումը: 2002-ին Մայնի Ֆրանկֆուրտում կայացած Սոլտի դիրիժորական առաջին մրցույթի մրցանակակիր դիրիժորը որպես հյուր հաջողությամբ ելույթներ է ունենում Գերմանիայում ու նրա սահմաններից դուրս հայտնի տարբեր նվագախմբերի հետ: Եթե երաժիշտները սիրով են աշխատում Ռուբենի հետ, ապա սեփական փորձով հաստատեմՙ ունկնդիրների համար նրան դիրիժորական վահանակի առջեւ տեսնելն իսկական հաճույք է, քանի որ երաժշտությունն այնպես կենդանի է մեկնաբանում, ասես գլուխգործոցը հենց այդ վայրկյանին է արարվում, իսկ ունկնդիրն էլՙ արարչագործության վկա:

Ռուբեն Ղազարյանը նախանձախնդիր է հայ երաժշտության ձայնագրությունների հարցում: «Ազգի» ընթերցողներին ժամանակին ծանուցել ենք, որ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի առիթով 2001-ին իսպանական Radio Galega ձայնագրման ֆիրման թողարկեց Կոմիտասի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունների լազերային սկավառակըՙ «Բաբաջանյան» դաշնամուրային եռյակի հետ, որի կազմում են դաշնակահար Մարինա Շամախյանը, թավջութակահար Լեւոն Մուրադյանը, ջութակահար Ռուբեն Ղազարյանը: 2013-ին Վյուրթեմբերգյան կամերայինը դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հետ Bayer Records-ի միջոցով հրատարակեց «Վերադարձ արմատներին. Հայկական դասական» ձայնասկավառակըՙ ընդգրկելով 20-րդ դարում Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում գտած հայ երաժշտությունըՙ Էդուարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ