RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



ԼՈՒՐԵՐ ՆԻՒ ԵՈՐՔԷՆ

Տեղադրվել է` 2014-11-09 00:50:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՅԿԱԿԱՆ Antique show

Յակոբ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ

Օրերս գեղեցիկ եւ օգտակար նախաձեռնութիւն մը կազմակերպած էին Թէքէեան մշակութային միութիւնը եւ Ս. Թովմաս եկեղեցւոյ Մշակութային յանձնախումբը, եկեղեցւոյ սրահին մէջ:

Մեծ թիւով հետաքրքրուողներ եկած էին սրահ մօտէն ճանչնալու հայկական արուեստի գործեր` եկեղեցական իրեր ու սպասներ, հնատիպ գիրքեր, գորգեր, հրատարակուած թերթեր ու հանդէսներ, հնատիպ լուսանկարներ, տնային անօթներ եւ զանազան հանդերձանքներ:

Յանուն կազմակերպիչներուն խօսք առաւ տիկին Դալար Շեշէթեան-Սարաֆեան ու ներկայացուց հայկական այս հաւաքածոյի տէր, ծանօթ հնավաճառ Գրիգոր Մարգարեանը: Ան անդամ է ԹՄՄ Նիւ Եորքի վարչութեան եւ եկեղեցւոյ ծխական խորհուրդին: Մօտ չորս տասնամեակներէ ի վեր, սկսած Լիբանանէն, ան կը տանի այս շնորհալի եւ ազգօգուտ աշխատանքը, յաճախակի այցելութիւններ տալով Պատմական Հայաստան, զանազան հայագաղութներ, ուր մոռացութեան մատնուած այս ժառանգութիւնը ի մի հաւաքելով իր Նիւ Եորքի աշխատանոցին մէջ, զանոնք կը ջանայ տեղաւորել հայկական թանգարաններ կամ զանազան ազգայիններու հաւաքածոներու մօտ: Շնորհալի աշխատանք մը, որ յաւէտ կորուստէ կը ջանայ փրկել մեր մշակութային արժէքները:

Գրիգոր տուաւ լայն բացատրութիւններ գրեթէ իւրաքանչիւր առարկայի, գիրքի թէ արուեստի գործի մասին: Մեծ տեղ գրաւած էին նաեւ եկեղեցական սպասները` խորանի վարագոյրներ, սկիհներ, եկեղեցական զգեստներ, թագեր, ջահեր, վարդապետական խաչեր ու եպիսկոպոսական գաւազաններ: Ցուցադրուած էին նաեւ հնատիպ աւետարաններ, բառարաններ, կուսակցական թերթեր, լուսանկարներ:

Տրուած հարցումներուն ան տուաւ գոհացուցիչ պատասխան: Ներկաներէն ոմանք իրենց հետ բերած էին ընտանեկան հնարժէք իրեր, որոնք ժառանգաբար փոխանցուած էին սերունդէ սերունդ: Տուաւ անոնց ազգային արժէքը եւ տեղը մեր մշակութային ժառանգութեան մէջ:

Իւրայատուկ նախաձեռնութիւն մը, անկասկած, օգտակար մանաւանդ ամերիկահայ նոր սերունդին համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ