RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-09 00:50:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1066, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

«ԵՐԱԶԱՐՏ-Ի» ՇՆՈՐՀԱԼԻ ԱՂՋԻԿԸ ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ Է ՆՎԱՃՈՒՄ

Հ. Ծ.

Այս տարվա հունիսին Օտտավայի (Կանադա) Ազգային արվեստների կենտրոնի ամառային երաժշտական ինստիտուտի երիտասարդ արտիստների ծրագրին մասնկացելուց հետո 14-ամյա շնորհալի ջութակահարուհի Դիանա Ադամյանը Հայաստանից մասնակցել է կենտրոնի տարեկան գալա համերգին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ադամյանին համերգին մասնակցելու հրավիրել է կենտրոնի նվագախմբի երաժշտական ղեկավար Պինչաս Զուկերմանը, ով Դիանային առաջին անգամ հանդիպել էր Հայաստանում, այնտեղ «ԵրազԱրտ» հաստատության կազմակերպած վարպետության դասերի ընթացքում:

«Մենք ցնցված ենք Դիանային ընձեռած այդ հիանալի հնարավորության համար: Հայաստանը երաժշտական տաղանդների շտեմարան է: «ԵրազԱրտի» նպատակն է հայտնաբերել թաքուն տաղանդներին եւ պայմաններ ստեղծել նրանց համարՙ հասնելու իրենց ներուժի ամբողջական դրսեւորմանը», ասել է հաստատության ատենապետ Նիկոլ Պապիկյան-Հաջջարը:

«ԵրազԱրտը» նաեւ Բելմոնտում (Մասաչուսեթս) անցկացրած իր բարեգործական համերգի, որին մասնակցել են սոպրանո Մանե Գալոյանն ու դասական կիթառահարուհի Լիլիթ Մարդիյանը, եւ ճաշկերույթ-ընդունելության ժամանակ հանգանակություններ է կատարել հօգուտ Հայաստանում երաժշտական նախաձեռնությունների իրականացմանը:

Թերթը նաեւ հավելում է, որ Դիանա Ադամյանը 2012-ին Մոսկվայում անցկացվող Հեռուստատեսային միջազգային տարեկան մրցույթում արժանացել է ածաթե մրցանակի, իսկ 2013-ին Լեքսինգտոնում (Մասաչուսեթս) կայացած համերգի ժամանակ հիացրել է հանդիսատեսին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ