RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
2020-10-16 18:35:07Российско- Армянские стратегические взаимоотношения никто не отменял
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-09 00:50:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 860, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

Է. ԳԱԼՖԱՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՀԱՄԵՐԳԸ ԹՄՄ-ՈՒՄ

Հ. Ծ.

Նյու Ջերսիի Թեքեյան մշակութային կենտրոնում վերջերս կայացել է թավջութակահարուհի Էլիզաբեթ Գալֆայանի լսատեսողական դասախոսությունն ու համերգը, որն աննախադեպ հաջողություն է ունեցել, տեղեկացնում է Շողիկ Շալյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

Շալյանը երեկոյի ընթացքում նախ ներկայացրել է Գալֆայանին, որից հետո թավջութակահարուհին խոսել է հայ երաժիշտ-դաստիարակների եւ (թավ)ջութակահարների կյանքի ու գործունեության մասին: Դրանցից մեկըՙ Տիրան Ալեքսանյանը (1881-1954) ծնվել է Կոնստադունպոլսում եւ կրթություն ստացել Եվրոպայում: Հետագայում թավջութակ նվագելու նոր դպրոցի հիմնադիրներից է եղել Մ. Նահանգներումՙ Պաբլո Կասալսի հովանու ներքո: Նրա «Technique of Violoncello Playing» գիրքը տեսական եւ գործնական առումներով համարվում է հանրագիտարանային ուսումնասիրություն:

Երկրորդըՙ Իվան Կալամյանը (1903-1981) ծնվել է Իրանում, բայց մեծացել է եւ ուսում առել Ռուսաստանում: Ապա տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ դասավանդել է Փարիզի ռուսական երաժշտանոցում: Այնուհետեւ Մ. Նահանգներում դարձել է Ջուլիարտ երաժշտական դպրոցի ջութակի բաժնի վարիչը: Դասավանդել է նաեւ Ֆիլադելֆիայի Կերտիս երաժշտական ինստիտուտում: Նրա երկու գրքերըՙ «Principles of Violin Playing and Teaching» եւ «Contemporary Violin Technique» մինչեւ օրս որպես ուղեցույցներ են ծառայում դասավանդողների համար: Նրա ուսանողներն են եղել Գլեն Դիկտորոն, Պինչաս Զուքերմանը, Ջոշուա Բելը եւ ուրիշներ:

Գալֆայանն այնուհետեւ հանդիսատեսին ներկայացրել է իր երկու «ինտերակտիվ այ-գրքերը» միջին եւ բարձր դասարանցիների համար: Երեկոն եզրափակվել է համերգային բաժնով, որի ընթացքում Գալֆայանը (թավջութակ) Օլգա Ստեփանովայի (դաշնամուր) ընկերակցությամբ կատարել է Ադամյանի եւ Խաչատուրյանի ստեղծագործություններից հիանալի նմուշներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ