RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 22:08:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 835, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՏԱՍՆՕՐՅԱ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ ավագ գրադարանավար

«Հայաստանը նամականիշերում»

Դեկտեմբերի 9-18-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում գործեց «Հայաստանը նամականիշերում» ցուցահանդեսը, որի նպատակն էր փոքրաչափ տպագիր նյութերով ճանաչելի դարձնել Հայաստանը:

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ցուցահանդեսի նպատակի մասին նշեց. «Նամականիշերը թույլ են տալիս ստեղծագործական առավել մատչելի ձեւով հայտնի իրողությունները հասցնել ամենալայն զանգվածներին: Նամականիշերը յուրատիպ տպագիր փաստաթղթեր են, որոնք փոքր ձեւի մեջ ներկայացնում են երկիրը, այդ երկրի պատմությունը, երկրում տեղի ունեցած իրադարձությունները, երկրի ազգային առանձնահատկությունները, ճանաչված մարդկանց` զինվորականների, գիտնականների, արվեստի, գրականության ներկայացուցիչների, մարզիկների, երկրի բնական ու աշխարհագրական հրաշալիքների, կենդանական աշխարհի մասին»:

Ցուցահանդեսում 46 թերթերի վրա ներկայացվել էին Հայաստանի անկախության տարիներին ստեղծված նամականիշերի հետեւյալ շարքերըՙ պատմություն, աշխարհագրություն, բնապահպանություն, կենդանական եւ բուսական աշխարհ, գիտություն, տեխնիկա:

Ցուցանմուշները վերցվել են նամականիշերի բավականին հայտնի հավաքորդ Ռոբերտ Հակոբյանի հավաքածուից: Ռոբերտ Հակոբյանը մասնակցել է Հայաստանում եւ արտասահմանում բացված բազմաթիվ ցուցադրությունների, որոնց արդյունքում արժանացել է դիպլոմների ու մեդալների: Հավաքորդը Երեւանի «Կիլիկիա» գարեջրի գործարանում արխիվի եւ թանգարանի պատասխանատուն է, ունի «Գարեջրագործվարպետ» կոչում:

10 օրվա ընթացքում ցուցադրությունը դիտեցին 7 հազարից ավելի ուսանողներ եւ դասախոսներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ