RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015



ԽՃԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2015-06-04 21:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 860, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՄԵՐԳԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

Հայկական երաժշտական արվեստի հրավառություն.այսպես կարելի է բնութագրել մայիսի 25-ի երեկոյան Պրահայի Սուրբ Շիմոնի եւ Թադեւոսի եկեղեցում «Լույս ի Լուսո» ծրագրով հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի կամերային երգչախմբի ելույթըՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ձեռնարկը ողջույնի խոսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, իսկ այնուհետ բեմ մտան Տիգրան Համասյանն ու երգչախմբի ութ անդամները, եւ սկսվեց Մեսրոպ Մաշտոցից, միջնադարյան հայ երաժշտությունից մինչեւ Կոմիտաս ներկայացումըՙ համեմված համասյանական իմպրովիզացիաներով ու երգչախմբի անկրկնելի կատարումներով:

Դահլիճը երկար ծափահարում էր հայ երաժիշտներին, ովքեր հայ դասական ու ժամանակակից երաժշտության շունչը 1.5 ժամ միահյուսեցին չեխական եկեղեցու պատերից ներս:

Համերգին արդեն իրենց առաջին գնահատկաններն են տվել մի շարք չեխահայեր, այդ թվում Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանն , ով իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է. «Սքանչելի համերգ, հիանալի կատարում, սա երաժիշտը մեծապէս տաղանդաւոր է, սքանչելի երաժշտական երեւակայութիւն ունի, նուագարանի վրայ տիրութիւն, եւ (որ ամենէն զարմանալին եւ անսովորն է) մեր եկեղեցական երաժշտութեան ոգիին թափանցած է իսկապէս: Իր յանկարծաբանական յղացումները Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործութեանց ոգիի շարունակութիւնը կը կազմեն շատ մը տեսակէտներով եւ նաեւ հին Վենետիկեան եւ Պոլսական զարդարանքներու ոճին հետ ալ որոշ աղերս մը ունին: Ութեակի երգեցողութիւնն ալ շատ ազդեցիկ էր, նամանաւանդ սեւ մազեր ունեցող Զիլ ձայն երգող մենակատարուհի տիկնոջ մաքուր եւ ճշգրիտ գլխաձայնը, եւ ամբողջ ութեակը շատ լաւ պատրաստուած էր: Մեծապէս տպաւորիչ էր: Իսկ վերջաւորութեանՙ Արմենակ Շահմուրատեանի պատմական թողարկումին հետ կապելը խմբակին կատարումը շատ յուզիչ եւ բարեյաջող անակնկալ մ՛էր: Բոլորին սրտանցօրէն կը շնորհաւորեմ, ներառեալ անշուշտ կազմակերպողները եւ մեկենասները. եւ մանաւանդ Հայոց դեսպանութեան, յատկապէս պրն. Տիգրան Սեյրանեանին եւ տիկ. Նունե Զաստուխովային»:

Պրահա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 05-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ