RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-30 09:30:43Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան Արցախի դեմ կռվելու համար
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
#035, 2015-09-25 > #036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 09-10-2015



Տեղադրվել է` 2015-10-08 22:02:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 786, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

Ի ՀՈՒՇ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Մեծ ցավով իմացա սիրելի Ժանի մահվան լուրը, ետ տվեցի անցած տարիների «ժապավենը», որտեղ Ժանի հետ առնչվելու առիթները շատ չեն, սակայն բոլորն էլ տպավորիչ ու հիշարժան են եղել, իր բացառիկ համեստ, խելամիտ ու բարի եւ, ամենակարեւորը, իր «պատվանդանը» չշեշտելու կարողությամբ:

1946 թվականին Տեր-Մերկերյանները հայրենադարձվեցին Երեւան Մարսելից, եւ քանի որ Ժանի հայրը ջութակահար էր, նրանց մեկ սենյակ հատկացրին Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի շենքում:

Հարեւանությամբ ապրում էր թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Չնայած Ժանը սովորում էր այլՙ Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակում, այնուհանդերձ, շփվում էր (իր ապրած տան) երաժշտական դպրոցի սաների հետ, որոնց հետ հոլ էր գցում եւ հատկապես, լախտի (գոտիով հատուկ կանոններով իրար հարվածելու խաղ) խաղում:

Ուսուցիչները մեզ այպանում էին, որ մենք ջութակահարին վայել ձեռքեր չունենք, քանի որ լախտի ենք խաղում ու կոպտացնում մատները: Այդ պատճառով, մի օր, իր մոտ է հրավիրում տնօրեն տիկին Զաքարյանը եւ ուսմասվար Էլյա Քացախյանի հետ մեզ արգելում բակում լախտի խաղալ:

Մեղավորներիս շարքում է նաեւ Ժանը:

- Այդ խաղը, ձեզՙ ջութակի դասարանի տղաներին բնավ չի վայելում, դա փողոցային տղաների խաղ է, - մեզ այպանում է տիկ. Զաքարյանը:

Սովետներ ապրած մարդիկ կհիշեն, որ դպրոցում անցնում էին Ստալինի մասին ինչ-որ կենսագրական, ուր ասվում էր, թե պատանեկան խաղերի ժամանակ Սոսոյի խումբը միշտ հաղթող էր լինում, հատկապես լախտի խաղալիս:

Տնօրենին լսելուն պես, մեր Ժանոն, ոչ դես, ոչ դեն, համարձակ ասաց.

- Եթե ադիգա փողոցային տղաներու խաղ է, ինչպես ընկեր Ստալինը խաղցած է՞...

Ես շարունակությունը չեմ հիշում, բայց հիմա անգամ սարսափ եմ ապրում, առավել եւս, զարմանք, որ տիկ. Զաքարյանը Սիբիրում չհայտնվեց:

Հավանաբար, նրա աշխատասենյակի պատերը «միայն երաժշտություն էին լսում»...

Տարիներ անց, երբ Մոսկվայում Հայկական Մշտական ներկայացուցչությանՙ Զավեն Չարչյանի կաբինետում Արգենտինայից վերադարձած Ժանին հիշեցրի այս պատմությունը, նա ասաց, թե հիշում է, որ Զաքարյանն իր հորը խնդրել էր որդուն հեռու պահել փողոցի տղաներից:

Վերջին հանդիպումս Ժանի հետ եղավ 1997-ին Մարսելում, երբ նրա եղբայրը, Ժան Կլոդ Գոդենի մոտ, մեր պատվիրակության թարգմանիչն էր ու Ժանին հայտնել էր նրան տեսնելու իմ ցանկության մասին: Հանդիպեցինք Առաջնորդարանում, Ջերեջյան Սրբազանի մոտ ու հիշեցինք դժվար, բայց երջանիկ տարիները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 09-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ