RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-15 21:53:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 819, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՊԼԱՍԻԴՈ ԴՈՄԻՆԳՈՆ ՆՈՐ ԱԼԲՈՄ ԿԹՈՂԱՐԿԻ

Մ. Հ.

Մոտենում է ամանորը, որի առթիվ հոկտեմբերի 30)ին վաճառքի կհանվի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի նոր ալբոմը, որը կրում է My Christmas անվանումը:

Ի դեպ, Դոմինգոյի երկրպագուներն անակնկալ ունեն. կոմպոզիցիաներից մեկը տենորի դերերգը կատարել Է իր որդու Պլասիդո Դոմինգո)կրտսերի հետ:

Դոմինգոն իր սիրած սուրբծննդյան երգերը ձայնագրել Է նշնավոր այլ կատարողների, այդ թվում ամերիկուհի Իդինա Քիմ Մենզելի, գերմանուհի Հելենա Ֆիշերի, ֆրանսիացի Վենսան Նիկլոյի, The Piano Guys խմբի եւ ուրիշների հետ:

Ալբոմում տեղ գտած երգերի թվում Է սուրբծննդյան ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Have Yourself a Merry Little Christmas)ը, ինչպես նաեւ White Christmas)ը, Silent Night)ը եւ Guardian Angels)ը: Նշենք, որ սկավառակում կա Դոմինգո կրտսերի Loving Christmas վերտառությամբ նոր երգը:

74)ամյա օպերային երգիչը աշխարհի ամենահայտնի տենորների եռյակում Է Լուչանո Պավարոտիի եւ Խոսե Կարերասի հետ միասին: Իր կեսդարյա կարիերայի ընթացքում Պլասիդո Դոմինգոն կատարել Է 147 օպերային դերերգեր այդպիսով ռեկորդ սահմանելով օպերային երգիչների մեջ:

Նրա կատարումները հնչել են ինչպես իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, այնպես էլ, անշուշտ, իսպաներեն, ռուսերեն լեզուներով: Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերաներից), Ռադամեսը (Վերդիի «Աիդա») Կավարադոսսին, դը Գրիեն եւ Ռիկ Ջոնսոնը (Պուչչինիի «Տոսկա», «Մանոն Լեսկո» եւ «Աղջիկը արեւմուտքից» օպերաներ), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ»), Վերտերը (Մասընեի «Վերտեր»), դոն Խոզեն (Բիզեի «Կարմեն»), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն եւ Դալիլա») եւ այլն:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 16-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ