RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015



Տեղադրվել է` 2015-11-19 20:55:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 753, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՄՐՑԱՆԱԿ ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐԻՆ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ԱՐՁԱԿԻ ՀԱՄԱՐ

Նյութը պատրաստեց ՄԱՐԻԱ ԼԱԶԱՐԵՎԱՆ

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների եւ տարածաշրջանի երիտասարդ ռուսալեզու ստեղծագործողների "Русская речь" («Ռուսերեն խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգեւատրվեց Լեւոն Շահնուրը (Շահնազարյան)ՙ Հայաստանից:

Ռուսական գրականության տարվա շրջանակներում իրականացված այս մրցույթը ՌԴ-ի Հանրային պալատի հիմնական նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսերեն լեզվի պահպանումն ու տարածումն է եւ գրական նոր անունների հայտնաբերումը: Թեկնածուները ներկայացված էին «Արձակ» եւ «Պոեզիա» անվանակարգերում, որոնց հաղթողներին սպասում էին համապատասխան դրամական պարգեւներ եւ պատվոգրեր: Մրցույթին ներկա էին նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները եւ «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության փոխնախագահ Ալբինա Սուքիասյանը, ովքեր անձամբ էին եկել շնորհավորելու հայազգի մրցանակակրին հաղթանակի առթիվ:

Լեւոն Շահնուրը հայ ընթերցողին ծանոթ է 2013թ. լույս տեսած իր «Արարման գիշերը» գրքով, ինչպես նաեւ հայ եւ ռուսական գրական մամուլում («Нева», «Бельские просторы», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին» եւ այլն) տպագրված իր բազմաթիվ պատմվածքներով: Այժմ ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Անտարես» հրատարակչության հետ համատեղ հրատարակման է պատրաստվում հեղինակի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 20-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ