RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 22:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 794, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հ. Ծ.

«Այրիշ Թայմս» (Irish Times) թերթը տեղեկացնում է, որ Մ. Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտի կողմից «պատերազմի ամենամեծ հանցագործությունը» բնութագրված 1915 թվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ լուսանկարների հատուկ ցուցահանդես է բացվել իռլանդական Քորկ քաղաքի հանրային գրադարանում:

ԱՄՆ-ում գործող Հայ դատի եւ այլ կազմակերպությունների մշակած ծրագրի համաձայն, Իռլանդիայի հայկական համայնքի ուժերով նախապատրաստված ցուցահանդեսի բացումը կատարել է Քորկի քաղաքապետՙ Լորդմեր Քրիս Օ՛լիըրին:

«Մենք Իռլանդիայում հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ Առաջին համաշխարհայինի օրերին Գալիպոլիում եւ Սուվլա ծոցում, որտեղ մեծ թվով իռլանդացիներ մահացան, բայց մենք պետք է իմանանք նաեւ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում այդ տարիներին: Լուսանկարները վերակենդանացնում են այն սարսափի մթնոլորտը, որ երիտթուրքերն էին ստեղծել Օսմանյան Թուրքիայում, բնաջնջելով, տեղահանելով, սովի եւ հիվանդությունների մատնելով հայ ժողովրդին իրենց իսկ պատմական հայրենիքում», ասել է ցուցահանդեսի կազմկոմիտեի անդամներից Ջիմի Լինչը, ավելացնելով, որ լուսանկարների մեծ մասը խիստ գաղտնի պայմաններում են կատարված, քանի որ իշխանությունները արգելել էին լուսանկարել կատարվածը: «Դրանք տարբեր վայրերից մեծ դժվարությամբ ենք կարողացել ի մի բերել», ասել է նա:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ