RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-05 23:34:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1620, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԴԱԴԱ 100+

Մ. Հ.

Արդեն ավանդույթ է դարձել ապրիլի գալուն պես սպասել Երեւանի Կատարողական արվեստների փառատոնի միջոցառումներին:

Այս տարի փառատոնը մեկնարկեց «ԴԱԴԱ 100+» խորագրովՙ մեկ հարկի տակ հավաքելով արվեստագետներ Հայաստանից, Անգլիայից եւ Իսրայելից, որոնք հանրությանը ներկայանում են 20-րդ դարի դարասկզբի արվեստի ամենաազդեցիկ ուղղություններից մեկով:

Անդրադառնալով կատարողական արվեստների փառատոնի առանձնահատկություններին, պետք է նշենք դրանցից երկուսը. առաջին յուրաքանչյուր տարի այն որդեգրում է մեկ հիմնական թեմա, երկրորդ այն փոխում է իր գործունեության վայրը ելնելով ընտրված թեմայի առանձնահատկություններից

Նշենք, որ մայիսի 7-ին եւ մայիսի 14-ին «Ակումբ»-ում տեղի կունենան տարատեսակ պերֆորմանսներ ԴԱԴԱ ոգով Միջոցառումներին «մասնակցում են» նաեւ Դադաիզմի հիմնադիրները հարյուր տարի առաջ ստեղծված իրենց ֆիլմերով եւ երաժշտությամբ (սկիզբըՙ ժամը 19.00, մուտքն ազատ է)

Իսկ ահա մայիսի 13-ին ՆՓԱԿ-ում տեղի կունենա Բուֆոնի եւ ֆիզիկական թատրոնի աշխատանոց (workshop) Իսրայելից ժամանած «ARMA THEATRE» թատերախումբը մասնակիցներին խրախուսում է հետազոտել իրենց բուֆոնային-պոետիկ ներքինը թույլ տալով ծայրահեղացնել այն որպես բազմակողմանի թատերական մասնագետներ (սկիզբը ժամը 17.00, մուտքն ազատ է):

Փառատոնային ծրագիրը հագեցած է բազմաժանր ելույթներովՙ վիդեո մանիֆեստներից մինչեւ ձայնային պերֆորմանսներ, հանրային պերֆորմանսներ, ֆիլմերի ցուցադրություններ

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչեւ մայիսի 15-ը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ