RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03 > #022, 2016-06-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016



Տեղադրվել է` 2016-05-26 21:22:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2262, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԴԱԴԱ 100+

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ռեդիմեյդ-ի վերստեղծումը

Ինչպես արդեն մեր ընթերցողին տեղեկացրել ենք, այս տարի Երեւանի կատարողական արվեստների փառատոնը նվիրված էր Դադաիզմի հարյուրամյակին:

Հարցին, թե ինչպես կարելի է բացատրել քսաներորդ դարի արվեստի այս շարժումը, փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մարինե Կարոյանն ասաց. «Եթե ինձ խնդրեին բացատրել արվեստի շարժումը, որ հայտնի է որպես ԴԱԴԱ, ես պիտի մեջբերեի Լուի Արմսթրոնգի խոսքերը կապված մեկ այլ, երաժշտական ուղղության ջազի հետ. «Լսե՛ք, եթե դուք պետք է հարցնեք որպեսզի իմանաք, դուք երբեք չեք իմանա»:

20-րդ դարի խառնիխուռն, պայքարով լի սկիզբը սահմանեց դարի արվեստի հետագիծը: Արդեն նախորդ դարավերջին ի հայտ եկան Ս. Մալարմեի բանաստեղծություններն իրենց դժվարամարս շարահյուսությամբ ու ողջ Էջով մեկ ցրված առանձին բառերով:

Մեր այն հարցին, թե ինչու Դադաիզմը ընդամենը ութ տարվա կյանք ունեցավ, փառատոնի ղեկավարն ընդգծեց. «ԴԱԴԱ-ն ստեղծված էր չընկալվելու համար: Սա ի սկզբանե դրված էր նրա ԴՆԹ-ի մեջ: Այն արհամարհում էր այն ակնկալիքները, որ աշխարհն ուներ արվեստիցՙ դրանով իսկ նպաստելով համընդհանուր շփոթության աճին: Այն ներկայացնում էր բացարձակապես հակառակն այն բանի, ինչն ընդունված ու արժեւորված էր արվեստում: ԴԱԴԱ-ն ներկայացնող ոչ մի արվեստի գործ չի կարելի անվանել գեղագիտորեն հաճելիՙ բառի իրական իմաստով: Ընդհակառակըՙ լինել տհաճ, սա էր, իվերջո, ամբողջ գաղափարը, նպատակը: Մեկ բան, սակայն, ստույգ է. դադաիստները խաղի մեջ չէին որպես դիլետանտներ: Նրանց զայրույթն անկեղծ մի հակազդեցություն-արձագանք էրՙ ուղղված պատերազմի սարսափների դեմ»:

Թե հատկապես ո՞ր ժանրի մեջ էին աշխատում դադաիստները հարցին ի պատասխան Մ. Կարոյանը նշեց, որ դադաիստները հրատարակում էին գրքեր, ստեղծում նկարներ ու քանդակներ, սական ԴԱԴԱ-յի իրական ոգին պերֆորմանսների մեջ էր - ցույցեր, հայտարարագրումներ, դիմակայություններ եւ ակտիվություններ, որոնք այսօր պիտի անվանեինք Գերիլլա թատրոն. «ԴԱԴԱ-ն դարձավ դարասկզբի ամենաազդեցիկ շարժումներից մեկըՙ ստվերելով շատ այլ ուղղություններ: Սակայն ԴԱԴԱ-ն արագ պիտի անհետանարՙ իր հետեւից չթողնելով հիշողություն պահպանած որեւէ մեծ թանգարան:

Ի սկզբանե ունենալով խրթին սահմանում, ԴԱԴԱ-ն հաճախ տեսաբանների կողմից դիտվում է որպես պոստմոդեռնի սկիզբ: Հ.Արփի աբստրակցիաները, Կ.Շվիտերսի կոնստրուկցիաները, Ֆ.Պիկաբիայի թիրախներն ու Մ.Դյուշանի ռեդիմեյդերը շրջադարձային դարձան 20-րդ դարի ամենախոշոր արվեստագետների եւ արվեստի ուղղությունների համար»:

Հետաքրքրական է նաեւ ամեն տարի փառատոնի կողմից ներկայացվող օծանելիքը, որ առանձնահատուկ շեշտադրում է անում փառատոնի կողմից ներկայացվող նյութի վրա: Ի դեպ, բույրը, որ ներկայացված էր այս տարի, «Շանել N5»-ն էր:

Երեւանի կատարողական Աա եստների փատատոնի այս տարվա հանդիսատեսը քաջատեղյակ էր Դադաիզմի սկզբունքներին, եւ ամենայն ջերմեռանդությամբ ու սիրով էր իր մասնակցությունը բերում ոչ միայն փառատոնի միջոցառումներին, այլեւ այն առանձին պերֆորմանսներին, որոնցում հրահրվում էր հանդիսատեսի ակտիվ մասնակցությունը:

«ԴԱԴԱ 100+» փառատոնի միջոցառումներն ու թատերական աշխատանոցն ակնհայտ թարմ շունչ բերեցին գարնանային Երեւանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 27-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ