RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 21:43:04Հայաստանի ժուռնալիստների միության կոչը
2020-10-01 17:56:52Ռուսաստանն իր միջնորդություն է առաջարկել Բաքվի ու Երևանի միջև․ Ադրբեջանի ԱԳՆ
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016



Տեղադրվել է` 2016-07-07 20:52:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 973, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԻՏԵՃՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

«Զոհրապ տեղեկատվական կենտրոնի» հովանավորությամբ, նրա գործադիր տնօրենՙ Դանիել ծ. վրդ. Ֆընտըքյանի նախաձեռնությամբ, առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի, հոգեշնորհ հայրերի, դաշնակահար Շահան Արծրունու եւ երաժշտասեր հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Նյու Յորքի հայոց եկեղեցու առաջնորդարանի սրահներից մեկում վերջերս տեղի է ունեցել նյույորքաբնակ երաժշտագետ, երգահան եւ խմբավար պրոֆ. Գրիգոր Փիտեճյանի առինքնող դասախոսությունը եկեղեցի-ժողովուրդ հարաբերությունների մասին: Միեւնույն ժամանակ կայացել է նաեւ շնորհանդեսը նրա «Հայ եկեղեցւոյ երաժշտութիւնը: Պատմական ակնարկ» խորագրով նոր հատորի, տեղեկացնում է բազմավաստակ լրագրող Ֆլորենս Ավագյանը :

«Մինչեւ 20-րդ դարի սկիզբները եկեղեցական հարցերը սերտորեն միահյուսված են եղել ժողովրդի առօրյա կյանքի հետ, սակայն ցեղասպանությունից եւ աշխարհով մեկ ցիրուցան լինելուց հետո ամեն ինչ փոխվեց», ասել է բանախոսը, ով բնութագրել է «եկեղեցին» ոչ թե լոկ որպես ֆիզիկական կառույց, այլ որպես «հոգեւոր էություն», եւ «արարողակարգային բովանդակություն», ինչը խաթարվել է հետեղեռնյան տարիներին, ինչպես խորհրդային ժամանակաշրջանի Հայաստանում, այնպես էլ այլ գաղութներում ցուցաբերված անտարբերության հետեւանքով:

Գրիգոր Փիտեճյանը ծնվել է Ալեքսանդրիայում (Եգիպտոս) 1935-ին: Ազգային եւ կրոնական դաստիարակություն է ստացել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում, որտեղ երաժշտության դասընթացքի ուսուցիչն է եղել ականավոր երաժիշտ, հորինող-խմբավար Համբարձում Պերպերյանը, իսկ եկեղեցական երաժշտության ուսուցիչըՙ հմուտ շարականագետ Գնել վրդ. Ճերեճյանը: Հեղինակ է լուրջ ուսումնասիրությունների, որոնց շարքին պետք է հիշատակել «Հայ յեղափոխական երգերուն տեղը հայ երաժշտութեան պատմութեան մէջ», «Գրիգոր Նարեկացի շարականագի՞ր», «Անձինք նուիրեալք-շարականը» եւ 2013-ին Երեւանում հրատարակված «Քրիստափոր Կարա-Մուրզա» կոթողային հատորը: 2010-ի հոկտեմբերին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշվեց Փիտեճյանի ծննդյան 75 եւ գործունեության 50-ամյակները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ