RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Տեղադրվել է` 2016-07-21 23:50:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2132, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԳՐԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ»

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Գյումրու «Դպիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել «Գրական Գյումրի» ալմանախ-ժողովածուն, որն իր ընդգրկմամբ արտացոլում է քաղաքի եւ Շիրակի մարզի արդի գրական գործընթացի գրեթե ամբողջական պատկերը: Ժողովածուի շնորհանդես-գինեձոնը երեքշաբթի, Շիրակի իր մարզային գրասենյակում կազմակերպել էր Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը: Ներկա էին տպագրված ստեղծագործությունների հեղինակներ, քաղաքային եւ մարզային իշխանության, գրողների միության, գրասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Մոտ 400 էջանոց ժողովածուում, որը ներկայացրեց հրատարակիչ Հովիկ Կարապետյանը , ընդգրկված են տեղում ապրող 56 հեղինակների չափածո, արձակ եւ դրամատուրգիական գործեր, նաեւ մեկ կինոսցենար կարճամետրաժ ֆիլմի համար: Հեղինակների տարիքը 80-ն անցից մինչեւ 18 է, ինչը տալիս է նաեւ այստեղ գրական սերնդափոխության վիճակը: Շնորհանդեսը վարող Հ. Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարարությանն ու հրատարակչական գործակալությանը շնորհակալություն հայտնելով ժողովածուի հրատարակության պետական համաֆինանսավորման (50 տոկոս ֆինանսավորման) համար, մասնավորապես տեղեկացրեց, որ գրքի օրինակներ հեղինակներին նվիրելու համար ֆինանսավորել է Ռամկավար Ազատական կուսակցությունը: Նվիրելու պարտականությունը հաճույքով կատարեց ՌԱԿ ատենապետ, «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

«Այսօր մենք ուրախ առիթով, բայց կոտրված սրտով ենք մասնակցում այս շնորհանդեսին,- նկատի ունենալով նույն օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունները, իր խոսքում ասաց Հ. Ավետիքյանը, հույս հայտնելով, որ դրանք այնուամենայնիվ խաղաղ ավարտ կունենան:- Ինչ վերաբերում է մեր այս գովելի եւ քաջալերիչ շարժառիթին, սա մի ավելորդ անգամ ընդգծում է նաեւ, որ այո, Շիրակը, Գյումրին այն վայրն է մեր հայրենիքի, որ անընդհատ ստեղծագործական «էշխի» մեջ է: Եվ դա, ես կասեի, արդյունք է ոչ միայն հողի, ջրի, այլեւ արդյունք է քաղաքակրթության, որն ունեցել է եւ ունի այստեղ ապրող ու նաեւ Արեւմտյան Հայաստանից այստեղ հաստատված մեր ժողովուրդը»:

Գրքի խմբագիր, բանաստեղծուհի Սուսաննա Ասատրյանը , խոսելով ալմանախ-ժողովածուի մասին, նշեց, թե «Գրական Գյումրին» նորություն է իր գրական-գեղարվեստական արժեքի առումով: Ժողովածուի հրատարակությունն արժեւորեցին ու շնորհավորեցին նաեւ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը , «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը , Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Անդրանիկ Կարապետյանը , ուրիշներ:

«Գրական Գյումրին» լույս է ընծայվել գրողների միության մարզային բաժանմունքի երաշխավորությամբ, 400 օրինակ տպաքանակով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 22-07-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ