RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2605, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՏԱԼԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՀԱՅԿ ՈՒԼՈՒՀՈՋՅԱՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Արա ԶԱՐՅԱՆ, Իտալիա

«Հայկ Ուլուհոջյանի մատիտը այլեւս գլուխգործոցներ չի նկարի: Յոթանասուն տարեկան հասակում կյանքից հեռացավ պարմիջանացի ճարտաարապետը»: Այս տողերով է սկսվում Իտալիայի Պարմա քաղաքի Լեկե դի Պարմա գլխավոր օրաթերթի հոկտեմբերի 10-ի հոդվածը, որի խորագիրը հետեւյալն է. «Պարմա քաղաքը ողբում է ճարտարապետ Հայկ Ուլուհոջյանի կորուստը: Նա նախագծել էր նաեւ մեր քաղաքի Վերդիի անվան օդանավակայանը»:

Անվանի ճարտարապետը ծնվել է 1946 թ. Պարմա քաղաքում: Հայազգի ընտանիքը, Մեծ եղեռնից խուսափելու նպատակով փախել է Անատոլիայի Խարփութ քաղաքից եւ հանգրվան գտել Իտալիայում: Հայրը ուսանել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում: Հայկը միջնակարգ կրթությունը ստանալուց հետո, ընդունվել է Ջենովայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետ եւ 1964 թվականին ավարտել Վենետիկի Համալսարանական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը, ատենախոսության ղեկավարներ ունենալով իտալացի անվանի ճարտարապետներ Կառլո Սկարպային ու Ջուսեպպե Գամբիրազոյին: Ավարտելուց հետո աշխատել է ճարտարապետ Գուիդո Կանալեի արվեստանոցում: 1977 թվականից հիմնում է իր նախագծային արվեստանոցը: Նախագծային գործունեությանը զուգահեռ, համագործակցում է Միլանի Հայ մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման կենտրոնի ու Միլանի Պոլիտեխիկ ինստիտուտի Ճարտարապետության ամբիոնի հետ, նվիրվելով հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրությանը: Արդի ճարտարապետության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ղեկավարել է իտալական մասնագիտական ամսագրեր ու լրատվական հաղորդումներ: Նախագծային աշխատանքներից շատերը պարգեւատրվել են իտալական եւ միջազգային ամենաբարձր դիպլոմներով: Նախագծել է բնակելի համալիրներ, բանկեր, հյուրանոցներ, մարզական համալիրներ, հասարակական շենքեր: Հանգստի ու տուրիստական Դոննաֆուգատա Գոլֆ Ռեսորտ համալիրի համար 2010 թվականին պարգեւատրվել է Իտալիայի առաջին կարգի մրցանակով: Իր ծննդավայր Պարմա քաղաքում նախագծել ու կառուցել է Մարզային պալատը, Մաջջիորե հիվանդանոցի գլխավոր մուտքը, Ունիկրեդիտ բանկի շենքը եւ քաղաքի Ջուսեպպե Վերդիի անվան օդանավակայանը: Շվեցարացի ճարտարապետ Մարիո Բոտտայի հետ նախագծել է Բուենոս Այրեսի Աշխատանքի ազգային բանկի շենքը:

Իր ետեւ թողնում է իտալուհի կնոջըՙ Ֆրանկա Միանիին եւ աղջիկներինՙ Էլիսաբետտա եւ Ալեսսանդրա, քույրերինՙ Գաբրիելլա, Աստղիկ եւ եղբորըՙ Սեւակին, որոնց ուղղում ենք մեր խորին ցավակցությունները:

«Ազգ»ը միանում է ցավակցություններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ