RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 00:23:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2311, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

30-ԱՄՅԱ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

1986-ի նոյեմբերի 16-ին Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ» ներկայացման Ռոզինային փոխարինելը Հասմիկ Պապյանի համար դարձավ հիշարժան. դրանից առաջ մի քանի կառավարական համերգ արդեն երգել էր, նրան անշուշտ նկատել էին, բայց բեմական սկիզբը հենց այդ օրն է համարում։ Երգչուհին հիվանդ էր, առանց փորձի, սեփական հագուստով բեմ բարձրանալն ու իսկական մարտահրավերը հաղթահարելը հետոՙ 30 տարի շարունակ այնքան էլ «անակնկալ» չմնաց։ Նրա այսՙ ներկայացումը փրկելու ունակությունն աշխարհում շատ թատրոնների հայտնի դարձավ, փորձով համոզվեցին, որ իր դերացանկի բոլորՙ չորս տասնյակից ավելի ստեղծագործություններն այնքան հաստատուն գիտի, որ բավական է առավոտյան դիմեն, ինքը կմոռանա, որ ազատ օրն է կամՙ մի քիչ տկար է, օդանավ կնստի, թռիչքի ժամանակ դերը կվերհիշի, իսկ երեկոյան հանդիսատեսին կթվա, թե բեմում մատուցված օրգանական շաղախն այդ բազմաթիվ փորձերի արդյունք է։

Նա անշուշտ տաղանդավոր է, բայց ամեն մեկն աշխահահռչակ դառնալու իր ճանապարհն ունիՙ ամեն օր է ստուգվելՙ բավականաչափ աշխատասե՞ր է, նվիրում ունի՞, զոհաբերության պատրա՞ստ է, հավատարի՞մ է բեմին, արժանի՞ է այն հանդիսատեսին, որ նաեւ ու հե՛նց իր անվան համար կարող է կիլոմետրեր կտրել։

«Իսկական տաղանդը համեստ է լինում»։ Իմ սիրելի Հենրիկ Հովհաննիսյանի այս խոսքերն երբեք չեմ մոռանում։ Հասմիկը չի թողնում, որ մոռանամ։ Նրան շատերն իրավամբ օպերային Դիվա են ասում, համաշխարհային մամուլը յուրաքանչյուր բեմելից հետո շռայլ գնահատականներ է նվիրում մեր սոպրանոյի հասցեին, երբեւէ նրան խաղընկեր դարձած մեծ դերասանները, բեմադրիչները շեշտում են, թե երջանիկ են նրա հետ աշխատելու առիթն ունեցած լինելու համար, երկրների ղեկավարներ, թագաժառանգներ ու իշխաններ հանդիսատես դառնալով նրա մասնակցությամբ բեմական հրավառության, աշխարհի քարտեզի վրա նորից են ճշտում մեր երկրի տեղը։

Այսօր Երեւանում է, չեմ խանգարիՙ Գյումրիում նոյեմբերի 18- ին կայանալիք Տիգրան Մանսուրյանի համերգի փորձին է։ Համոզված եմՙ անսահման երջանիկ է, որ 30- ամյա իր համաշխարհային փորձով Երկիր մոլորակի կենտրոն Հայաստանում է, ամենապայծառ լուսատու Տիգրան Մանսուրյանի կողքին։ Տալիս է ու ստանում է։

Սա իր Ընծան է։

Եվ անշուշտՙ մերը։ Քանի Գյումրիի Սեւ բերդն օծում են այսպիսի արարումով, միգուցե մայրաքաղաքը ժամանակ գտնի մտածելու տալու եւ ստանալու մասին։

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 11-11-2016

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ