RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Այսօրը Toto-ի աչքերով

#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 18:52:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2359, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Նոյեմբերի 5-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Լեւոն Հովսեփյան եւ ընկերներ» վերնագրով համերգը, ի մեծարումն դաշնակահարի 25-ամյա ծառայությանը եկեղեցուն եւ Մեծ Բոստոնի հայկական համայնքին:

Հովսեփյանը եկեղեցու երաժշտական ղեկավարն ու երգեհոնահարն է 1991 թվից սկսած: 25 տարի առաջ է արտագաղթել Մ. Նահանգներ Հայաստանից, որտեղ ուսանել է նախ Սայաթ-Նովայի, ապա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում: Մագիստրոսի գիտական կոչում է ստացել Կոմիտասի անվան երաժշտանոցում: Նվագակցել է Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Էստոնիայում, Մոլդովայում եւ Հայաստանում: Այնուհետեւ կրթաթոշակ ստանալով ուսումը շարունակել է Քեմբրիջի Լոնգի երաժշտական դպրոցում: 1994-ին տեղի է ունեցել իր առաջին ելույթը Նյու Յորքում, որտեղ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ մեկնաբանման իր ուրույն տեխնիկային եւ ոճին: Նա հատուկ մրցանակի է արժանացել «Արլինգտոն կոնչերտո» մրցույթում: Այժմ դասավանդում է «Powers» երաժշտական դպրոցում եւ նվագակցում Մասաչուսեթսի համալսարանի երաժշտական բաժնի ուսանողների հետ: Ապրում է Բրլինգտոնում, որտեղ իր «Bravo» երաժշտական ստուդիայում նույնպես պարապում է ուսանողների հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 18-11-2016

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ