RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016



ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԿԱՆԱՅՔ

Տեղադրվել է` 2016-12-02 17:34:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2375, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՆ ՕՍԱԿԱՅԻ «ՏԱՐԵՑ ԿԱՆԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ»

Ճապոնիայի Օսակա քաղաքում նոյեմբերին անցկացվում է մի փոքր եւ անսովոր կինոփառատոնՙ «Տարեց կանանց կինոփառատոնը», որին մասնակցում են կա՛մ 60-ն անց կին ռեժիսորների ֆիլմեր, կա՛մ ֆիլմեր, որոնք պատմում են տարեց կանանց մասին:

Այս տարի փառատոնի հյուրն էր հայաստանցի կինոռեժիսոր Մարիամ Օհանյանը, որը ներկայացրեց իր «Նախնիների անհետացող ստվերները» 30 րոպեանոց վավերագրական կինոնկարըՙ անգլերեն եւ ճապոներեն ենթագրերով: Ֆիլմը պատմում է ռեժիսորի մորաքրոջՙ քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) մասին:

Փառատոնի շրջանակներում կայացավ հատուկ հայկական երեկո, որի ընթացքում Մարիամ Օհանյանը ցուցադրեց 2001-ին իր նկարահանած «Հայ կանայք եւ քաղաքականությունը» վավերագրական կինոնկարը: Այս ֆիլմի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այնտեղ, ի թիվս անցյալի ականավոր մի շարք հայուհիների, ներկայացված է նաեւ Ճապոնիայում բնակված հրապարակախոս, ազգային գործիչ եւ այդ երկրում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Դիանա Աղաբեկ Աբգարը: Ներկաներն Օհանյանին հարցեր տվեցին Հայաստանի վերաբերյալ, իսկ վերջում համտեսեցին հայկական ուտեստներ:

Մարիամ Օհանյանը հեղինակ է տասնյակից ավելի վավերագրական կինոնկարների, որոնց զգալի մասը կանանց մասին է: 2004-ին հիմնել է Երեւանի «Կին» միջազգային կինոփառատոնը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ