RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-08 21:51:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2129, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 5 ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

ՀՈՎԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու

Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում 2016թ.-ի դեկտեմբերի 2-ին ՀԳՄ Շիրակի մարզային բաժամունքը իրականացրեց տարվա ընթացքում պետական աջակցությամբ լույսընծայված 5 գրքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին մարզի գրողները, մարզային եւ քաղաքային իշխանությունների, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գրականագետներ, ուսանողներ, ընթերցող շրջանակների ներկայացուցիչներ:

Հրավիրվածների թվում էր նաեւ ՌԱԿ Շիրակի մարզային կազմակերպության պատասխանատու ընկ. Հովիկ Կարապետյանը, ով իր շնորհավորական խոսքում ներկայացրեց կուսակցության գործունեությունը գրական-մշակութային ոլորտումՙ մարզի կտրվածքով, եւ «Գրական Գյումրի» գիրք-ալմանախը կուսակցության մարզային կազմակերպության անունից նվիրեց նոր լույսընծայված գրքերի հեղինակներին, որոնք էինՙ ՌԱԿ անդամ Շնորհիկ Շահինյանը իր «Անին ու քամին» մանկական ժողովածուով, Հակոբ Մուշըՙ «Հին թագավորական նետեր», Սուքիաս Աղալարյանըՙ «Չգիտեմ», Գեւորգ Թումանյանըՙ «Գեւորիկներ» եւ Սոֆիա Մանուկյանըՙ «Գարունն անց մեկին» գրքերով:

ՌԱԿ մարզային կազմակերպության պատասխանատուն հավաստիացրեց, որ գրական-մշակութային ոլորտի հետ սերտ համագործակցությունը եւ ակտիվ օգնությունը միշտ շարունակական կլինի եւ նպատակամիտված գրական ստեղծագործողների ոգեշնչմանը եւ օժանդակությանը, նրանց գործերի տարածմանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016

AZG Daily #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ