RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16 > #048, 2016-12-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016



Տեղադրվել է` 2016-12-08 21:51:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1955, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՍՏՈՆԻ «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸՙ ՄԵՅՍԻՍԻ ԳՈՀԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՇՔԵՐԹՈՒՄ

Սառա ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Նյու Յորքում «Մեյսիս»-ի կազմակերպած ամենամյա Գոհաբանության (Thanksgiving) շքերթին, որի ավանդույթն իր 90-րդ հոբելյանը բոլորեց այս տարի, տպավորիչ ելույթով Բրոդվեյում ելույթ ունեցավ Բոստոնի «Սայաթ-Նովա» հայկական պարային համույթը: Բազմազգ, բազմամիլիոն քաղաքում շքահանդեսին մասնակցելու հայկական պարախմբին տրված նախապատվությունը ամերիկյան առեւտրային գիգանտի կողմից, անշուշտ, մեծ պատիվ եւ պատասխանատվություն էր: Ամեն տարի այս շոուն ունկնդրում է ներկա գտնվող մոտ 4 միլիոն հանդիսատես, իսկ NBC-ովՙ 50 միլիոն հեռուստադիտող: Հայկական խրոխտ պարը հաշված րոպեների ընթացքում նվաճեց հանդիսատեսի օվացիան եւ համարվեց շքահանդեսի ամենաուշագրավ դրվագներից մեկը: Ելույթն այնքան տպավորիչ էր իր տեխնիկական վարպետությամբ, որ թվաց թե Հայաստանից ժամանած արհեստավարժ պարային խումբ է ներկայացողը:

Պարի լեզուն ամենամատչելին է օտարի համար: Կովկասյան դժվար տարբերվող պարային ռիթմերի ընդհանուր ընկալման մեջ օտարը պետք է կարողանա զատել, ճանաչել հայկական պարի տեսակը, իր տարազով եւ մեղեդային առանձնահատկությամբ: Երեսուն տարի այս առաքելությանն է նվիրված «Սայաթ-Նովա» պարախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, լիբանանահայ Աբօ Աշճեանը, ով Բրոդվեյում, չնայած իր արդեն ոչ պարային տարիքին, աչքի ընկավ պարն առաջնորդողի իր տպավորիչ մասնակցությամբ: Պարախմբի համբավը վաղուց դուրս է եկել ամերիկահայ համայնքի տիրույթիցՙ ընդգրկելով աշխարհասփյուռ հայության եւ Հայաստանի պատվավոր հարթակները:

Բարդ կատարումներ են ընդգրկված պարային համույթի խաղացանկում: Խմբի անդամները տարբեր մասնագիտության, հաճախՙ հայերեն չիմացող, շատերը երբեւէ Հայաստան չայցելած, ամերիկյան ջազ-ռոք սերնդի երիտասարդներ են, որոնք շաբաթը երկու, երեք անգամ հրաժարվելով իրենց ետաշխատանքային հանգստի գայթակղություններից գալիս են փորձի, սերտելու հայկական «Քոչարի» պարի տեխնիկական հնարքները: Այսպես երեք տասնամյակների ընթացքում քանի՜ սփյուռքահայ սերունդ է աճել փարվելով իր հայկական արմատներին: Անչափ դժվար գործ է Սփյուռքում այդքան տեւական ժամանակ հայկական պարախումբ պահելը: Սա հայկական պարարվեստի անխոնջ նվիրյալ Աբօ Աշճեանի աներեւակայելի ջանքերի ներդրման արդյունքն է, որի երախտիքը սիրված եւ գնահատված է նաեւ Հայաստանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 09-12-2016

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ