RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#009, 2017-03-10 > #010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017



Տեղադրվել է` 2017-03-23 21:31:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1777, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՊՈՂՈՍ ՋԵԼԱԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հ. Ծ.

Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրիի բարձր հովանավորությամբ եւ Լիբանանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարտի 8-ին ՀԲԸՄիության Լիբանանի մասնաճյուղը կազմակերպել է դասախոսություն «Պողոս Ջելալյանը եւ նրա ներդրումը լիբանանյան երաժշտության մեջ» թեմայով:

Միջոցառումը, ըստ ստացված հաղորդագրության, անցկացվել է «Ֆրանկոֆոնիայի ամսվա» շրջանակներում: Ներկա են եղել Ջելալյանի կինը եւ որդին, ՀՀ դեսպանատան հյուպատոս Աշոտ Վարդանյանը, Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչը, Լիբանանի Կենտրոնական բանկի փոխկառավարիչը, մշակույթի նախարարության ներկայացուցիչը եւ բարձրաստիճան այլ անձնավորություններ:

Պողոս Ջելալյանը (1927-2011) հռչակ է ձեռք բերել հատկապես տարբեր մշակույթների (մասնավորապես հայկական եւ մերձավոր-արեւելյան) միաձուլումից հորինած իր ստեղծագործությունների շնորհիվ: Նա դաշնամուրի, ջութակի, հոբոյի, ֆլեյտայի եւ այլ գործիքների համար երաժշտություն է գրել եւ մեծ ազդեցություն է ունեցել լիբանանյան երաժշտության զարգացման գործում: Բարձրորեն է Ջելալյանը գնահատվել Ֆրանսիայում, որպես հետեւորդը Լիբանանում ֆրանսիական երաժշտաարվեստին: Նա միշտ մերժել է հրավերները այցելելու Խորհրդային Հայաստան, մերժելով տիրող վարչակարգը...

Ապրիլի 5-ին Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում ՀԲԸՄ-ն մեկ այլ դասախոսություն է կազմակերպելու նվիրված Լիբանանում հայկական ճարտարապետության հայտնի նմուշներին (խորհրդարանի շենքը, Էլ Աաբեդ ժամացույցի աշտարակը, Սբ. Պետրոսի Բազիլիկան եւայլն):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 24-03-2017

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ