RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 20:32:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2855, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

80 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԱՆԱՉՅԱՆԻ «ԱԲԵՂԱՆ» ԴԱՐՁՅԱԼ ԲԵՄՈՒՄ

Հ. Ծ.

«Առաջին անգամ աշխարհի բեմերում» ներկայացումների շարքում Բրուքլինի (Նյու Յորք) «Մաստեր» թատրոնում հոկտեմբերի 13-ին կայացել է Բարսեղ Կանաչյանի «Աբեղան» օպերայի պրեմիերան: Հայ ականավոր կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական եւ հասարակական գործիչ Կանաչյանը (1885-1967) օպերան գրել է ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի եւ առաջին անգամ բեմադրել 1939-ին, Բեյրութում: Նա բեմադրությունը նվիրել է իր կնոջըՙ Քրիստինեին, ով կատարել է Սեդայի դերը օպերայում:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր»ի հաղորդմամբ այս անգամ օպերան բեմականացրել են Գոշ Սարգսյանն ու Մարիա Սահակյանը , երաժշտական ղեկավար Քնարիկ Վարդանյանի եւ խորեոգրաֆ Սեդա Գանթարճյանի համագործակցությամբ: Սարգսյանը Սեդայի սիրո տխուր պատմությունը հյուսող օպերան հայտնաբերել է Հայաստանի արխիվներում: Սահակյանը հիմնադիրն է Աստղիկներ վոկալ համույթին, որ Շուշի պարային համույթի հետ միասին մասնակցել է բեմականացմանը, որն անց է կացվել Ամերիկայի Հայ եկեղեցու արեւելյան թեմի կազմակերպությամբ եւ Խաժակ արք. Պարսամյանի նախագահությամբ: Օրվա պատվարժան հյուրն է եղել Կանաչյանի դուստրըՙ 90-ամյա Սեդա Կանաչյանը, ով Բոստոնից հատուկ այդ առթիվ ժամանել է Նյու Յորք: «Կյանքիս ամենաերջանիկ օրն է: 12 տարեկան էի, երբ հայրս առաջին անգամ բեմադրեց Բեյրութում: Այսօր ես նորից վայելում եմ այն», ասել է նա:

«Աբեղայի» բեմադրությունը երկար ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է, խոստովանել են Սարգսյանն ու Սահակյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 01-12-2017

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ