RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:02:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2736, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԲԸՄ-ՀԵԸ-Ի «ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ

ՀԵԸ-Ի ՄԱՄԼՈՅ ԵՒ ՏԵՂԵԿԱՏՈՒԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ, ՊԷՅՐՈՒԹ

ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախումբը անվարանօրէն դարձած է լիբանանահայ պարարուեստի պարծանքը: Մշակութասէր հանդիսատեսը անհամբերութեամբ կը սպասէ անոր ելոյթները:

Կիրակի, 3 դեկտեմբեր 2017-ին, Լիբանանի մէջ գործող օտար դիւանագիտական շրջանակներու տիկնանց համախմբումին կազմակերպութեամբ, «ֆենիսիա» հիւրանոցին մէջ տեղի ունեցաւ միջազգային բարեսիրական պազար: Աւանդութիւն դարձած այդ ձեռնարկին հասոյթը կը յատկացուի բարեսիրական հաստատութիւններու:

Լիբանանի մէջ գործող Հայաստանի դեսպանատան հրաւէրով, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախումբը իր մասնակցութիւնը բերաւ պազարի ընթացքին նախատեսուած գեղարուեստական յայտագիրին:

Պարախումբին ելոյթները տեղի ունեցան «Ֆենիսիա» պանդոկին մեծ սրահին մէջ: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախումբի 75 անդամ-անդամուհիները ներկայացուցին «Նինօ» եւ «Վասպուրական», «Գողթան» եւ «Վարդագոյն աղջիկներ» պարերը: Հայ եւ օտար ներկաներ մեծապէս խանդավառուեցան «Արին» պարախումբի ճաշակաւոր եւ բարձրորակ ելոյթներէն: Դիւանագիտական օղակի ներկայացուցիչներ, ոգեւորուած ՀԲԸՄ-ՀԵԸ -ի «Արին» պարախումբի ելոյթներէնՙ իրենց յարգանքն ու հիացումը յայտնեցին հայ մշակոյթին:

Վարձքը կատար ՀԲԸՄ- ՀԵԸ-Ի «Արին» պարախումբի անդամ-անդամուհիներուն, գեղարուեստական ղեկավար Գայիանէ Մածունեանին, պարախումբի տիկնանց վարչութեան ատենապետուհի Անի Պոտրումեանին եւ ժրաջան անդամուհիներուն, որոնք ոչ մէկ ճիգ կը խնայեն բարձր պահելու հայ մշակոյթին փառքն ու աւանդութիւնները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ