RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2731, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՑՆՑԵԼ Է ՏԵԽԱՍԸ

Հ. Ծ.

Վերջերս Վակոյի (Տեխաս, ԱՄՆ) ձիարշավարանի թատերաբեմում (կառուցված 1915-ին) Հայաստանից ժամանած «Որդան կարմիր» նվագախումբը հայկական ռոքի իր մեղեդիներով ցնցել է տեղացիներին:

«Վակոն, որտեղ հազիվ թե տասից ավելի հայ գտնեք, ծանոթ է իր «Բեյլոր» համալսարանով, «Տեխաս Ռեյնջըր» եւ «Դոկտ. Պեպըր» թանգարաններով», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում» Միհրան Արոյանը եւ հարցնում. «Ինչո՞ւ ավելի քան 150 հոգի պիտի գար լսելու այդ նվագախմբին եւ ինչո՞ւ նվագախումբը ելույթ էր ունենալու հենց Վակոյում»:

«Պատմությունը սկսվեց 2 տարի առաջ, երբ «Որդան կարմիրը» Տեխասի մայրաքաղաք Օստին ժամանեց մասնակցելու աշխարհի ամենամեծ կենդանի երաժշտության փառատոնին, որ կոչվում էր «South by Southwest»: Օստինի հայկական համայնքը ծանոթացավ նվագախմբի անդամների հետ եւ երբ ընտանիքս ու ես Երեւան մեկնեցինք, հաճույքով ներկա գտնվեցինք նրանց համերգին: Կապ պահպանեցինք եւ երբ նրանք «Innovate Armenia» կոնֆերանսին (Հարավային Կալիֆոռնիա համալսարանում) նվագելու համար դարձյալ Մ. Նահանգներ եկան, ես անմիջապես տեղեկացրեցի «Texas Music Cafe՛» շոու ծրագրի (որը հեռարձակվում է ավելի քան 100 PBS կայաններով) գործադիր պրոդյուսեր Քրիս Էրմոյանին : Երիտասարդությունը Վակոյում անցկացրած Քրիսը հարազատ է մնում իր հայկական արմատներին եւ ցանկանում օգնել է երիտասարդ հայ տաղանդներին: Իր երկու եղբայրների հետ 1977-ին նա հիմնել է վերոնշյալ շոու ծրագիրը, որի հունվարյան թողարկումներից մեկում ներկայացնելու է «Որդան կարմիր» նվագախմբին: PBS-ի այդ ծրագրի թողարկումները դիտում են մոտ 20 միլիոն ակնդիրներ: Խումբը, որն ստեղծվել է 2009-ին Վանաձորում եւ որի անդամներն են Վահան Պողոսյանը , Դավիթ Գրիգորյանը , Դավիթ Գալստյանն ու Պայքար Չախոյանը , այդպիսով հայտնի է դառնալու նաեւ Մ. Նահանգներում», իր իսկ հարցերին այսպես է պատասխանում Միհրան Արոյանը, խորհուրդ տալով այցելել «www.texasmusiccafe.com» կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ