RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017



Տեղադրվել է` 2017-12-15 02:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3266, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆՈՒՄ

Հ. Ծ.

Նոյեմբերի 30-ին Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանում (ALMA) կայացել է երկու դասախոսություն: Առաջին ելույթ ունեցողը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կուրատոր դոկտ. Հելեն Էվանսը , խոսել է Հայաստանում քրիստոնեության ընդունման, Միջին դարերում հայկական արվեստի զարգացման եւ համաշխարհային արվեստի վրա նրա թողած կարեւոր ազդեցության մասին, հավելելով, որ 2018-ի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2019-ի հունվարի 13-ը Մետրոպոլիտենում կազմակերպվելու է աննախադեպ ցուցահանդես նվիրված հայկական միջնադարյան արվեստին:

Էվանսը բյուզանդական եւ հայկական արվեստի մասնագետ է: Նրա ատենախոսության թեման եղել է կիլիկյան նկարազարդ ձեռագրերը: Նախկինում նա մասնակցել է Մորգան թանգարան-գրադարանում 1994-ին եւ Մետրոպոլիտենում 1997-ին կայացած հայկական արվեստի ցուցահանդեսների կազմակերպմանը: Դրանք այդ տարիներին «Նյու Յորք Թայմս» եւ «Ապոլո» պարբերականների կողմից ճանաչվել են «կարեւոր մշակութային միջոցառումներ»: Նա նաեւ հայկական արվեստ է դասավանդում Կոլումբիա համալսարանում: Միջնադարյան արվեստի միջազգային կենտրոնի (ICMA) նախագահն է:

Երկրորդ ելույթ ունեցողը եղել է Հրայր Խաչերյանը (Հրայր Բազե), որ 1993-ին քաղցկեղը հաղթահարելուց հետո իր կյանքը նվիրել է հայկական խաչքարերի հրաշալի հարստությունը լուսանկարելուն եւ հրատարակել է «Խաչքար» գիրք-ալբոմը: Ծնվել է Լիբանանում 1961-ին: Տեղափոխվել է Կանադա 1984-ին: Հրատարակված մյուս ալբոմների թվում են «Արցախը» (1997), «Ղարաբաղը» (2002), «Երկիր» (2005), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» (2013) եւ «100 (1915-2015)-ը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ