RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018



Տեղադրվել է` 2018-01-19 00:39:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2033, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԲԵՇԼՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 6-ի համարում կալիֆոռնիաբնակ սոցիոլոգ եւ Մ. Նահանգներում հայ գաղթականների կյանքը ուսումնասիրող մասնագետ Գարի Քյուլհանջյանը գրախոսելով վերջերս վերահրատարակված դոկտ. Հակոբ Բեշլյանի «Վերնաշապիկ քաջի համար» հուշագրությունը, այն որակել է «փոքրածավալ, բայց ազդեցիկ»:

Բեշլյանն իր հուշագրությունը գրել է մոտավորապես 1957 թվին, Նյու Ջերսիում, թոշակի անցնելուց հետո: Մասնագիտությամբ եղել է բժիշկ: Ծնվել է Ուրֆայում: Բազմաթիվ այլ հայ երեխաների նման շատ շուտ է որբացել: Նրան խնամել է ամերիկացի միսիոներ Կորիննա Շատաքը, որի մասին քիչ բան է հայտնի: Գրքում իր հիշողությունների վրա հիմնվելով, նա մանրամասն նկարագրել է 1890-ական թվականներից մինչեւ Մ. Նահանգներ գաղթելու (1922) ժամանակահատվածի դեպքերը: Դրանք նա անվանել է «սարսափի եւ արյունահեղությունների, ինչպես նաեւ նախախնամությամբ վախից ազատվելու տարիներ»: Հուշագրությունը նա 22 անվերնագիր գլուխների է բաժանել եւ ներառել է իր եւ իր ընտանիքի վաղեմի լուսանկարները, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մի քարտեզ: Նոր հրատարակության մեջ, ափսոս, չեն օգտագործվել այդ լուսանկարները, որոնք հին լինելու պատճառով իրենց որակը կորցրել են եւ պիտանի չեն եղել վերահրատարակման:

Լինելով առաջին հայ բժիշկը Ուրֆայում (Եդեսիա), նա բազմաթիվ հայերի է օգնել, բայց նաեւ սպառնալիքների ու վտանգների ենթարկվել: Ծառայել է թուրքական բանակում: Հայրը սպանվել է համայնքի պատշպանության դիրքերում: Մայրը զոհ է գնացել Սբ. Աստվածածին Մայր տաճարում ապաստան գտած բազմաթիվ հայ կանանց ու երեխաների «ողջակիզմանը»: Դրա ականատեսն է եղել Շատաքը, որ Օսմանյան կայսրությունում ծառայել է 1873-ից 1911 թվականը եւ ստիպողաբար թողել է իր միսիոներական պաշտոնը հիվանդության պատճառով:

Հուշագրությունը անգլերեն լեզվով է, որն առավել արժեքավոր է դարձնում այնՙ օտար ընթերցողին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու այդ տարիների թուրքական վայրագությունների հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 19-01-2018

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ