RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018



ԼԱՅՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-02-08 20:37:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1789, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ԴԱՍԵՐԸ»` Լ.Ա-Ի ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում» փետրվարի 7-ին տեղի է ունեցել գիտական սիմպոզիում, որին մասնակցել են մտավորականներ եւ հասարակական ծառայությունների ներկայացուցիչներ:

Համաձայն «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկությանՙ «Ժառանգելով Ցեղասպանությունը: Դասեր Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանությունը վերապրողների շրջանում տրավմայի միջսերնդային փոխանցումից» խորագրով գիտաժողովը կազմակերպել են Հարավային Կալիֆոռնիա համալսարանի (ՀԿՀ) Էդուարդ Ռոյբալ ինստիտուտը, Լոս Անջելեսի «Հրեական ընտանիքի ծառայություններ», «Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնության» կազմակերպությունները եւ Հանդուրժողականության թանգարանը:

Ցեղասպանության տրավման ժառանգելու իրենց անհատական փորձառության մասին ելույթ են ունեցել Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ Հոլոքոսթը վերապրած Լիա Ֆրանկը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԿՀ-ի Համովիչ կենտրոնի փոխդեկան Չարլզ Կապլանը , որին հաջորդել են հոգեբան դոկտ. Նաթան Քելերմանի եւ հոգեբույժ դոկտ. Անդրեյ Նովակի ելույթները: Թերապեւտ Քրիստի Չարխուտյանը խոսել է ցեղասպանությունը ժառանգած հետնորդների մոտ կլինիկական միջամտությունների մասին:

Վերջում տեղի է ունեցել քննարկում «Ձայներ խրամատներից» ընդհանուր խորագրի ներքո, որին մասնակցել են Քալի Քլեյնը , դոկտ. Սելինա Մանգասարյանը , Շեյլա Մուրը եւ դոկտ. Չարլզ Փիլավյանը :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ