RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 20:37:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1822, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕԴԵՆՔԸՐՔԸՙ ԲԱՂԴԻԿՅԱՆԻ ԴԵՐՈՒՄ

Հ. Ծ.

«Բարքլի նյուզ» լրատվամիջոցի տեղեկություններով, դերասան Բոբ Օդենքըրքը ներկայացնելու է Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանի լրագրության բաժնի նախկին դեկան եւ «Վաշինգտոն փոստ» թերթի մրցանակակիր վետերան խմբագիրներից Բեն Բաղդիկյանին «Փոստը» (The Post) վերնագրով նոր գեղարվեստական ֆիլմում, որը պատմելու է 1970-ականներին մեծ աղմուկ հանած «Պենտագոնյան թղթածրարների» հրապարակման գաղտնի մանրամասնությունների մասին: 4000 էջից բաղկացած կառավարական որոշումներ եւ 3000 էջի սահմաններում պատմական վերլուծություններ պարունակող այդ թղթածրարները բացահայտում են Մ. Նահանգների նպատակները Վիետնամի պատերազմի ժամանակահատվածում: Այդ պատերազմում 60 հազար ամերիկացի զինվոր սպանվեց, եւ 150 հազարն էլ վիրավորվեց: 1955-ից 1975-ը ավելի քան երեք միլիոն ամերիկացիներ ծառայել են Վիետնամում: Բաղդիկյանը իր ծանոթներից Դանիել Էլսբերգից ստանալով այդ թղթածրարներըՙ մեծ ջանքեր է գործադրել, որ «Վաշինգտոն փոստը» հրապարակի դրանց մի մասը 1971-ին, հակառակ այդ ժամանակվա Նիքսոնի վարչակազմի խոչընդոտներին եւ սպառնալիքներին: Էլսբերգին մեղադրել էին գաղտնի փաստաթղթերը գողանալու մեջ, բայց մեղադրանքները հանվել էին 1973-ին, իսկ փաստաթղթերը այժմ առցանց հասանելի են բոլորին: 2010-ին «Բանկրոֆթ գրադարանի» բանավոր պատմության կենտրոնի հրապարակած կենսագրական զեկույցում Բաղդիկյանը իր արարքը նմանեցնում է վերջին շրջանի վիքիլիքսյան բացահայտումներին: Այդ ժամանակ նա ասել էր խմբագրությանը, որ «եթե չհրապարակենք, խրախուսելու ենք կառավարությանը, որ նորանոր սխալներ գործի եւ գաղտնի պահի»:

Օդենքըրքը հիացել է Բաղդիկյանի հետեւողականության եւ լրագրությանը նվիրվածության մասին կարդալով:

Բեն Բաղդիկյանը վախճանվեց 2015-ին: Ֆիլմը յուրահատուկ մեծարանք է նրա գործունեությանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ