RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՐԱՆԴՈՆՆ ՈՒ ՁԻԹՈՂՑՅԱՆԸ ՄԻԱՍԻՆ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԵԼԻ» ՖԻԼՄՈՒՄ

Հ.Ծ.

Ամերիկացի ռեժիսոր Արթուր Բոլդրի «American Mirror» (Ամերիկյան հայելի) ֆիլմում, որի գովազդային հոլովակը սոցցանցերում շրջանառվում է եւ որի առաջին պաշտոնական ցուցադրումը կայանալու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, ընդգրկված են ամերիկյան կինոյի ճանաչված դերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնն ու հայազգի տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը :

Ըստ կինոռեժիսորի, որ մեծապես ազդված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, «Ամերիկյան հայելին» ոչ լրիվ վավերագրական է, ոչ էլ լրիվ գեղարվեստական: «Փարաջանովն իր ֆիլմում պոետի գրական արժանիքների մասին խոսելու փոխարեն վառ ու ազդեցիկ գույներով ներկայացնում է նրա ստեղծագործությունների առաջացրած բանաստեղծական պատկերներն ու տպավորությունները: Ես էլ փորձել եմ կինոմատոգրաֆիական նոր մոտեցում հաղորդել Տիգրանի արվեստին բացահայտելով այն, ինչ թաքնված է նրա կտավների հիմքում, այսինքն ինքնադիտողական վերլուծության ենթարկել նրա արվեստը, իսկ դա հնարավոր չէ կատարել առանց բանաստեղծական երանգ հաղորդելու ֆիլմին», խոստովանում է Արթուր Բոլդրը, ով իրարահաջորդ երկու մրցանակների է արժանացել: Մեկը Նյու Յորքի «Latin Entertainment Critics-ի» («Փոքրիկ Իսպանիա» եւ «Երեւակայության իրականությունը» ֆիլմերի համար), իսկ մյուսըՙ «Critics Circle of Mexico-ի» կողմիցՙ որպես ակնառու վավերագրողի:

Ֆիլմում Սարանդոնն ու Ձիթողցյանը քննարկում են ժամանակի եւ ինքնությունը պահպանելու, ծերանալու եւ գեղեցկությունը զգալու խնդիրները եւ թե ինչպես են դրանք ընկալվում ներկա հասարակության կողմից, որ գտնվում է սոցցանցերի գերիշխանության ներքո:

Ֆիլմը յուրահատուկ ձեւով բացահայտում է Տիգրանի ներաշխարհը, ցույց տալիս, թե ինչպես այդ արհեստավարժ ու իր գործին խորապես նվիրված արվեստագետը հին վարպետների ոգին նոր, եզակի, հետ-մոդեռնիստական ոճով է վեր հանում եւ ներկայացնում բարձր մակարդակովՙ վայել նյույորքյան սոցիալ-մշակութային մթնոլորտին:

Ֆիլմում գլխավոր դերերից բացի հանդես են գալիս նաեւ ֆրանսթաիլանդական ծագումով հայտնի դերասանուհի Ֆլորենս Ֆեյվրը եւ մոդել Հիլարի Ռոդը :

Պրոդյուսերն է Դեյվիդ Շարանը : Կոմպոզիտորըՙ Մարկ Փեթրին :

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ