RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1954, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎՍ ՄԵԿ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԲԱԼԱՔՅԱՆԻՆ

Հ.Ծ.

Լյուիսբուրգից (Փենսիլվանիա) հայտնում են, որ Պուլիցերյան եւ բազմաթիվ այլ գրական մրցանակների արժանացած բանաստեղծ, հուշագիր Փիթեր Բալաքյանը, որ Բաքնել համալսարանից շրջանավարտ է եղել 1973-ին, ապրիլի 5-ին դարձել է այդ համալսարանի առաջին շրջանավարտը, որն ադամակցում է «ժամանակակից գրականագիտության Ջանեթ Վայս ընկերակցությանը»: Նա 13-րդ է, որ այդ պատվին է արժանանում:

2002-ին հիմնված այդ մրցանակը երկու տարին մեկ շնորհվում է գրականագիտության ասպարեզում ամենաբարձր մակարդակի հասած գրողներին, բանաստեղծներին եւ հուշագիրներին: Իրենից առաջ այդ ընկերակցության անդամ են դարձել Էդուարդ Օլբին, Ջոյս Քերոլ Օուտցը, Թոմ Վուլֆը, Սալման Ռուշդին, Ջոն Ափդայկը, Թոնի Մորիսոնը եւ ուրիշներ: Ինքը Ջանեթ Վայսը գրող է եղել, հասարակական գործիչ եւ մարդասեր: Ամուսինըՙ Զիգֆրիդ Վայսը 1982-ից 1988-ը եղել է Բաքնելի հոգաբարձուների վարչության նախագահը: «Այդ համալսարանի 2-րդ-3-րդ կուրսերում սովորելու տարիներին է, որ սկսեցի բանաստեղծություններ գրել: Ինձ ոգեւորում եւ առաջնորդում էր պրոֆեսոր Ջեկ Ուիթքրոֆթը», հիշել է Բալաքյանը, որ Կոլգեյթ համալսարանում անգլերենի գրական ունակությունների զարգացման բաժնի տնօրենն է: Հեղինակ է բանաստեղծությունների 7 գրքերի, որոնցից «Օզոնային օրագիրը» (Ozone Journal) 2016-ին արժանացել է Պուլիցերյան մրցանակի: «Այրվող Տիգրիսը» (2004, The Burning Tigris)ՙ Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի, իսկ «Ճակատագրի Սեւ շունը» (Black Dog of Fate, 1997 թ.)ՙ Փեն/Ալբրանդ մրցանակի, նշելու համար միայն մի քանիսը իր մրցանակներից: Նա այժմ իր հանգուցյալ դասախոս Ուիթքրոֆթին նվիրված էսսեների հավաքածոն կազմելու աշխատանքներն է կատարում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ