RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2159, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԵՀՈՒԴԻ ՄԵՆՈՒՀԻՆԻ ԱՆՎԱՆ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿ

Ներքաղաքական փոթորկալի այս օրերի թոհուբոհում անուշադրության մատնվեց մի կարեւորՙ ազգային հպարտություն պատճառող իրադարձությունՙ մեր երիտասարդ ջութակահարներից Դիանա Ադամյանը արժանացել է աշխարհի ամենահեղինակավորՙ Եհուդի Մենուհինի անվան ջութակահարների մրցույթի 16-21 տարեկան մասնակիցների խմբի դափնեկրի կոչմանը: Երկու տարին մեկ անցկացվող այդ մրցույթը տեղի է ունեցել Ժնեւի Victoria Hall համերգասրահում, ապրիլի 22-ին: 44 մասնակիցների մեջ գրավելով առաջին տեղըՙ հայ ջութակահարուհուն տրվել է նաեւ պարգեւՙ 15000 շվեյցարական ֆրանկ:

Այս իրադարձության մեզ տեղեկացնողը պատանի ֆլեյտահար Մերի Մարկոսյանն է, որ «Ազգ»ին է տրամադրել Դիանայի հակիրճ կենսագրականը:

Ջութակահարուհին ծնվել է երաժիշտների ընտանիքում: Սովորել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, պրոֆ. Պետրոս Հայկազյանի դասարանում: Այժմ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան է, սովորում է առաջին կուրսում, ՀՀ ժողարտիստ, պրոֆ. Էդուարդ Թադեւոսյանի դասարանում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների եւ արժանացել տարբեր մրցանակների, ինչպեսՙ 2006-ին Ալ. Սպենդիարյանի անվան մրցույթի 2-րդ, 2010-ին «Վերածնունդ» փառատոնի 1-ին, 2015-ին Չայկովսկու անվան մրցույթում 2-րդ մրցանակներին: Նա մասնակից է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի, կրթաթոշակակիրՙ Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի: Մենուհինի անվան մրցույթին ընդառաջՙ Դիանան ունեցել է մենահամերգ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր Ալեքսանդր Թոփչյանի ղեկավարությամբ:

Բացի մրցանակից ու պարգեւից, Դիանա Ադամյանին առիթ է շնորհվել առաջիկա մեկ տարվա ընթացքում օգտագործել իտալական հին ջութակներից մեկը:

Խմբագրության կողմից շնորհավորում ենք մեր երիտասարդ դափնեկրին ու նրա ուսուցիչներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ