RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1978, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հ.Ծ.

«Նազո Բրավոն (Nazo Bravo) իսկական լոսանջելեսցի է, այն առումով, որ հայ է եւ շոուբիզնեսի մեջ է ներգրավված», գրում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը : Նրա հոդվածից տեղեկանում ենք, որ Երեւանից Մ. Նահանգներ գաղթած ընտանիքի զավակ է եւ իրական անունն է Նազարեթ Ասլանյան : Նա այժմ ջանասիրաբար աշխատում է, որպեսզի «աստղ» դառնա երաժշտության եւ ֆիլմարվեստի ասպարեզներում: Հավատացած է, որ նախ կիրք, այնուհետեւ հաստատակամություն եւ նվիրվածություն է պետք դրա համար:

Ապրիլին թողարկված եւ «Sony-ի» կողմից նախընտրված «Dead On Arrival» (Սպանելՙ հենց ժամանի) ֆիլմի համապրոդյուսերն է, Սթիվն Սեֆերի հետ, որ ֆիլմի սցենարիստն է եւ ռեժիսորը: «Սա 1949-ին թողարկված եւ հետագայումՙ 1988-ին վերանկարահանված «DOA»ՙ սեւ դասական դեդեկտիվ համարվող ֆիլմի «ռիմեյքը» չէ, բայց դրանից ներշնչված է», բացատրել են նրանք:

Ֆիլմում Բիլի Ֆլինը կատարում է Սեմ Քոլինզի դերը, որը դեղամիջոցների առեւտրով է զբաղված: Բիզնես գործարք կնքելու համար երբ ժամանում է Լուիզիանա, նա իրեն շրջապատված է զգում կոռուպցիայի եւ սպանությունների աշխարհում, որտեղից ողջ դուրս գալու համար նրան տրված է ընդամենը 24 ժամ:

Սեֆերի հաջորդ ֆիլմում Նազոն ստանձնելու է դեդեկտիվ Նարոյանի դերը: Նա հանդես է եկել նաեւ «Աչալուրջ օրագրեր», «Հայաստան, իմ սեր» ֆիլմերում եւ «Հարավային երկիր» հեռուստասերիալում: Բայց նախընտրում է պրոդյուսերական աշխատանքը: Դրան զուգահեռ նա նաեւ երաժշտության մեծ սիրահար է, հատկապես «հիպ-հոպ» եւ «ռեպ» երաժշտության: Գրել է մի շարք ֆիլմերի երաժշտությունը («Արամ, Արամ», «Աչալուրջ օրագրեր», «Ֆոգուս», «Հայկական Ամերիկա» եւայլն):

Նազարեթը Լոս Անջելեսում է մեծացել: Ունի երեք քույր: Հաճախել է հայկական դպրոց: Այնուհետեւ ավարտել է Իրվինի Կալիֆոռնիա համալսարանը, Հայաստանից հեռու է ապրում, բայց «սիրտս իմ նախնիների երկրում է», ասում է նա: Երեք տարի առաջ եղել է Հայաստանում, այցելել իր հորական տունը, եւ մեծապես զարմացել, թե ինչքան հայտնի են «հիպ-հոպն» ու «ռեպը» Հայաստանում: «Աշխատանքին նվիրվելու եւ հաստատակամ շարունակելու սկզբունքները հորիցս եմ ժառանգել եւ հպարտ եմ, որ հայ եմ», նշել է նա Ալին Գրիգորյանի հետ զրուցելիս:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ