RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2020, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄՈՐՍ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԵՊ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ

Հ. Ծ.

« Քեյ Մուրադյանը թեեւ լսել էր մոր պատմությունները Հայոց ցեղասպանության մասին, բայց սարսափելի իրադարձությունների մանրամասնություններին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտը ծանոթացավ, երբ մայրը, որ ծանր հիվանդ էր, խնդրեց նրան գիրք գրել իր անցած փորձառության մասին: Քեյն այդ ժամանակ դասավանդում էր Լոս Անջելեսի դպրոցներում, եւ մտադիր էր Պեկին մեկնել եւ այնտեղ ուսուցչությամբ զբաղվել որոշ ժամանակ: Մոր խնդրանքը փոխեց ամեն ինչ: Նա չմեկնեց Պեկին եւ տասը տարի շարունակ տարբեր գրադարաններում սկսեց հետաքրքրվել Հայոց ցեղասպանության թեմայով: Երեք ուղեւորություն կատարեց դեպի Թուրքիա, մոր անցած ճանապարհով հասավ Հալեպ, որտեղ փնտրեց ու գտավ իր մորը ապաստան տվողների արաբ հետնորդներին: Ապա հիսուն տարեկանում նստեց ու գրեց «My Mother՛s Voice» (Մորս Ձայնը) վեպ-հուշագրությունը», գրում է «Daily Bruin» օրաթերթում (Լոս Անջելես) լրագրող Կամերոն Վեռնալին :

Հատորը արժանացել է Ամերիկայի արեւմտյան շրջանի ՀՅԴ Հայ դատի գրասենյակի «Հայոց ցեղասպանության իրազեկման» մրցանակին: Բայց Մուրադյանը դրանով չի բավարարվել եւ մտահղացել է վավերագրական ֆիլմ պատրաստել միեւնույն վերնագրով. թեման երիտասարդ սերնդին առավել մատչելի դարձնելու նպատակով: Նրան օգնության է հասել «Moriah Films-ի» երաժշտական խմբագիրներից Մարկ Ֆրիդմանը :

Գլենդեյլի կրթության ոլորտի տնօրեն Մերի Մեյսոնը բարձր է գնահատել Քեյի աշխատանքը եւ ներկայացրել այն ուսումնական ծրագրերի վերանայման հանձնաժողովի անդամներին խնդրելով, որ ֆիլմը ընդգրկվի ուսումնական ծրագրերում:

«Կրթության ոլորտում ներառելը շատ կարեւոր եմ համարում», նշել է Քեյ Մուրադյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ