RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 00:40:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2046, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հ.Ծ.

Մայիսի 7-ին Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայկական եկեղեցու «Տղամարդկանց ակումբը» հյուրընկալելու է Կարլա Կարապետյանին: Միջազգային ճանաչման արժանացած ռեժիսոր, պրոդյուսեր, գրող, դերասանուհի եւ հաղորդավարուհի Կարապետյանը եկեղեցու Չարլզ Մովսեսյան մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում խոսելու է իր անցած կյանքի եւ հետագա ծրագրերի մասին:

Հիմնականում Լոս Անջելեսում եւ Լոնդոնում գործունեություն ծավալող Կարապետյանը ծանոթ անուն է գլխավորապես իր «Screamers» («Ճչացողները») ֆիլմով, որն արդեն 14 լեզուներով է կրկնօրինակվել եւ ընդգրկվել կրթօջախներում ցեղասպանության իրազեկման դասընթացներում: Նա նաեւ «The Promise» («Խոստումը») ֆիլմի պրոդյուսերի օգնականն է եւ «Intent to Destroy» («Մտադրությունըՙ բնաջնջել») ֆիլմի խորհրդատու պրոդյուսերը: Դոկտորականի գիտական աստիճան է ստացել Լոնդոնի Տնտեսագիտության եւ քաղաքագիտության կրթօջախից: Նա միակ ամերիկացին է, որ «BBC World News-ի» հաղորդավար է եւ այդ լրատվամիջոցի համար վավերագրական ֆիլմեր է պատրաստել Աֆղանստանի, Չեչնիայի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ: Նրա հոդվածները հայտնվել են «Վաշինգտոն փոստ», «Բոստոն Գլոբ» եւ այլ լրատվամիջոցների էջերում: «Լոս Անջելես Թայմս-ը» նրա աշխատանքը բնութագրել է «Վավերագրելով ճշմարտությունը վտանգավոր վայրերում» խորագրի ներքո: 2009-ին Կարապետյանը հիմնել է «Pomegranate Foundation-ը» (Նռան հիմնադրամը), որն արվեստի միջոցով ցեղասպանության իրազեկմանն է ծառայում: 2011-ից ներգրավված է եղել «Հայկական ֆիլմերի ընկերակցության» (ԱՄՆ) թվայնացման ծրագրերում, որոնց շնորհիվ 400 վերապրողների հետ դոկտ. Մայքլ Հակոբյանի հարցազրույցների ֆիլմերն են թվայնացվել: Դրանք այժմ Սթիվն Սփիլբերգի «Տեսողական պատմության արխիվի» մաս են կազմում:

Կարլան ներկայիս աշատում է «Նեմեսիս» ֆիլմի վրա, որը պատմելու է Թալեաթ փաշայի սպանության մասին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 04-05-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ