RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018



Տեղադրվել է` 2018-05-10 20:58:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1522, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՄՄ-Ի ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՔՐԻՍԹԻ Է ԲԵՄԱԿԱՆԱՑՐԵԼ

Հ. Ծ.

Իր հիմնադրման 20-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախումբը ապրիլի 15-ին եւ 16-ին Օրադելի (Նյու Ջերսի) տարրական դպրոցի դահլիճում բեմականացրել է անգլիացի կին գրող, դեդեկտիվ ժանրի թագուհի հորջորջված Ագաթա Քրիսթիի (1891-1976) «Անկոչ հյուրը» պիեսըՙ հայերեն լեզվով եւ անգլերեն ենթախորագրերով:

Բեմականացումը տեղի է ունեցել այն նույն շաբաթավերջին, որ քսան տարի առաջ թատերախումբը տվել էր իր առաջին ներկայացումը: «Դարձյալ Պարոնյան» խորագրով (Թամար Հովհաննիսյանի բեմականացմամբ) Նյու Ջերսիի Սեդլ Բրուք պողոտայում գտնվող ՀԲԸՄ-ի նախկին կենտրոնում:

«Մենք տարբեր հեղինակների գործեր էինք բեմադրել, Ուիլյամ Սարոյան, Հակոբ Պարոնյան, Երվանդ Օտյան, Շեքսպիր, Պերճ Զեյթունցյան, բայց առաջին անգամն է, որ անդրադառնում ենք Քրիսթիին, ցանկանալով ընդլայնել մեր բեմադրությունների ցանկը», նշել է բեմադրիչ եւ դերասան Հարութ Չաթմաճյանը , ավելացնելով, որ թատերախմբի հիմնադրման ժամանակ ընդամենը 9 դերասան է եղել խմբում, այժմ 50 դերասաններ շարունակում են հայկական թատերարվեստի ավանդույթները համագործակցելով Գրիգոր Սաթամյանի, Պերճ Ֆազլյանի, Ժիրայր Փափազյանի եւ այլ տաղանդավոր բեմադրիչների հետ:

«Անկոչ հյուրը» ներկայացման համար հատուկ երաժշտություն է գրել երգահան Հարութ Պարսումյանը :

Ըստ «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Պարսամյանը «մեծ տեղ է» հատկացնում երաժշտությանը: «Դա հանդիսատեսի զգացմունքների հետ է խաղում, ավելացնելով տպավորությունը: Երաժշտությունը «զգեստավորում է»: Առանց դրա բեմադրությունը մերկ կլինի», ասել է նա:

Բեմադրության մեջ ներգրավված են եղել այլոց շարքում Հարութ Չաթմաճյանը եւ Թալար Զոքյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 11-05-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ