RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018



ԱՍՊԱՐԵԶ

Տեղադրվել է` 2018-05-24 21:17:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1742, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՏՈՍԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «NATION» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Հ.Ծ.

Մայիսի 11-ին նյույորքյան «The Nation» առաջադիմական շաբաթաթերթը հայտարարել է, որ հայազգի Ատոսա Արաքսիա Աբրահամյանը նշանակվել է պարբերականի գլխավոր (ավագ) խմբագիր (senior editor):

Աբրահամյանը, որ աշխատանքի է անցնելու հունիսի 14-ից, ծնվել է Կանադայում 1986-ին: Շվեյցարիայի, Ամերիկայի եւ Իրանի քաղաքացի է եւ խոսում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ անշուշտ հայերեն: Ծնողները հայկական եւ ռուսական ծագումով իրանցիներ են, որոնք ՄԱԿ-ում են աշխատել:

Ատոսայի հետաքրքրասիրությունների շրջանակը բազմազան է, ինչպես վկայում են նրա մինչ օրս հրատարակած հոդվածները տնտեսության, քաղաքականության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի եւ համաշխարհայնացման մասին: Նրա այդ հոդվածները լույս են տեսել «New York Times», «London Review of Books», «Al Jazeera», «New Inquiry» պարբերականներում եւ հեռասփռվել «Reuters» լրատվամիջոցով: Հասակ է առել Ժնեւում: Փիլիսոփայության գծով մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Կոլումբիա համալսարանից (ԱՄՆ): Նրա գիրքըՙ «The Cosmopolites: The Coming of the Global Citizen» (Կոսմոպոլիտները: Գլոբալ քաղաքացու առաջացումը) վերնագրովՙ արժանացել է «Նյու Յորք Թայմսի» գրախոսականների խմբագրի ուշադրությանը:

«Նա նախաձեռնողական ոգի ունի եւ վստահ ենք նոր շունչ եւ իմաստալից քննարկումներով հարստացնելու է մեր պարբերականը», նշել է այս առթիվ «Nation-ի» խմբագիրներից Քեթրին Վանդեն Հյուվելը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 25-05-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ