RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-05-31 20:57:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2097, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐՆ Ի ՊԱՏՎԻ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ.Ծ.

Մայիսի 18-ին Նյու Յորք քաղաքի հայկական եկեղեցու արեւելյան թեմում Վարդանանց ասպետների եւ դուստրերի կազմակերպությունը հատուկ ընդունելությամբ պատվել է երաժշտության ասպարեզում երկարամյա երկու երախտավորներիՙ Շահան Արծրունուն եւ Քրիս Գալֆայանին , որոնք իրենց անզուգական տաղանդով եւ նվիրվածությամբ ծառայել են հոգեւոր եւ դասական երաժշտության հարստացմանն ու առաջխաղացմանը, թեմի նախկին հոգեւոր առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հովանու ներքո:

Երկու երախտավորների երաժշտական եւ մշակութային արմատներն, ըստ «Միրոր Սփեքթեյթրում» տպագրված Թալին Բաբայանի հոդվածի, սկսել են ընձյուղվել դեռեւս պատանի հասակում Ստամբուլում, նախքան Մ. Նահանգներում հաստատվելը:

«Կոմիտաս» երգչախմբի ավելի քան երեք տասնամյակների ղեկավարՙ Գալֆայանը հաճախել է Տատյան վարժարանն ու Բաքըր Քեոյի հայկական եկեղեցին, որտեղ էլ ծանոթացել է հայկական հոգեւոր երաժշտության հետ: ԱՄՆ-ում նա եղել է Սբ. Խաչ եկեղեցու երգեհոնահարը եւ Սբ. Վարդան մայր տաճարի երգչախմբի ղեկավարը:

Երաժիշտ եւ դաշնակահար Արծրունին դոկտորական է պաշտպանել Նյու Յորքի համալսարանում եւ գիտական աստիճաններ ունի նաեւ Ջուլիարդ երաժշտական կրթօջախից: Կազմակերպել է բազմաթիվ սիմպոզիումներ Հարվարդի, Կոլումբիայի եւ Միչիգանի համալսարաններում: Հեղինակ է մի շարք գրքերի եւ հոդվածների:

Երեկոյի հանդիսավարն է եղել Նյու Ջերսիի հայկական ռադիոժամի հիմնադիր-տնօրեն դոկտ. Վարդան Աբդոն : Գեղարվեստական մասում հանդես է եկել Բրուքլինի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքի «Աստղիկներ» համույթի հիմնադիր-տնօրեն, երգչուհի Մարիա Սահակյանը , դաշնամուրի ուղեկցությամբ Լինա Պանֆիլովայի :

Նկար 1. Քրիս Գալֆայան

Նկար 2. Շահան Արծրունի

Նկար 3. Մարիա Սահակյան, դաշնամուր` Լինա Պանֆիլովա

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ