RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018



Տեղադրվել է` 2018-06-07 23:03:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1876, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԶՐԿԻՆՅԱՆՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳԻՆ

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, հայագետ

Թիֆլիսում ամենուրեք ջնջվում են հայկական հետքերը. հայերեն արձանագրություն, եկեղեցի, գերեզմանոց, հուշակոթող, քաղաքաշինական նշաններ եւ այլն: Այսպես ամբողջությամբ վերացվել են Խոջիվանքի, Վերայի գերեզմանատները, որպեսզի ապացուցեն, որ այս քաղաքում հայեր չեն ապրել: Քանդել են Թիֆլիսի Շամխորեցոց Սբ Աստվածածին (1809թ.), Կուկիոյի Սբ Աստվածածին (1789թ.), Հավլաբարի Սբ Գրիգոր Լուսավորիչ (1894թ.), Խարփուխի Սբ Սարգիս (1716թ.) եւ այլն, վրացականացրել են Բեթղեհեմի Սբ Աստվածածին (1500թ.), Վերայի Սբ Խաչ (1836թ.), Քարափի Սբ Գեւորգ (1753թ.), Կուսանաց Սբ Ստեփանոս (1727թ.) եկեղեցիները:

Թիֆլիսն այժմ հիշեցնում է հայկական մշակութային կոթողների ոչնչացման սահմռկելի մի վայր: Զրկինյանց Սբ Գեւորգը եղել է հայոց առաքելական եկեղեցի, որի ներկայությունը հանգիստ չէր տալիս վրացական իշխանություններին: Նրանց ոտքի տակ հողն այրվում է, քանի որ այն հայկական է եւ դրա յուրացումը իրենց համար կենսական անհրաժեշտություն էր:

Զրկինյանց Սբ Գեւորգ եկեղեցին գտնվում էր Թբիլիսիի Գրիբոյեդովի փողոցում, Վրաստանի արվեստի ակադեմիայի մոտ: Շինության կառուցման մասին կար արձանագրություն կառույցի հարավային պատին, որտեղ գրված էր. «Զուրաբի որդի մահտեսի Պետրո/ս/ եւ իմ եղբայր Յովսեփն, Սահակն եւ Դաւիթն, որ շինեցաք այս նոր հանգստարանսՙ սուրբ Գեորգեայ եկեղեցիս յիշատակ մեզ եւ մեր ծնողացն /ի/ թագաւորութեան Վախթանգի: Թուին ՌՃԿԲ» (1713թ.): Այն վավերագրերում հիշատակվում է մի քանի անուններովՙ Սբ Կարապետ Զրկինյանց, Սբ Հովհաննես-Մկրտիչ Զրկինյանց, Սբ Գեւորգ Զրկինյանց եւ այլն: Կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցել են Զրկինյանները:

1937-1938թթ. եկեղեցական համալիրը միջազգային հանցագործ Լ.Բերիայի եւ վրացական իշխանությունների հրամանով մասնակիորեն ոչնչացվել է: Հողին են հավասարեցվել եկեղեցական խցերը, կոնսիստորիան եւ գրասենյակը: Դրա տեղում չեկիստների համար կառուցել են բնակելի տուն: Այստեղ պահպանվել է մի հայի տուն, որը հետագայում վերածվել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի: Այժմ այստեղ մնացել են այդ համալիրի ավերակները: Այս տարածքը վաճառված է մասնավոր մի անձի, որը պետք է վերականգնի շինությունը: Այդ տեղում եւ Զրկինյանց եկեղեցու հատվածում նախատեսված է կառուցել մի մեծ հյուրանոց:

Վիրահայոց թեմը վրդովված է հերթական այս վանդալիզմով եւ մտադիր է դիմել Թբիլիսիի քաղաքապետինՙ հարցին դրական լուծում տալու պահանջով: Ինչպես հայտնի է, հենց վերջերս առաջնորդարանը դատական հայցով դիմել էր դատարանՙ Թիֆլիսի Թանդոյան եկեղեցու վրացականացման հարցի շուրջ: Խնդիրը դեռեւս չի ստացել իր արդար լուծումը: Դատական նիստերը շարունակվում են: Դեռ ավելին. վիրահայերի թեմը պաշտոնապես դիմել է Վրաստանի պատրիարքարանինՙ հայկական եկեղեցիները ռեստիտուիցիայի համաձայն իրենց օրինական տիրոջը վերադարձնելու պահանջով: Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա: Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են: Իսկ խաբեությունը, երեսպաշտությունը եւ զավթողական վերաբերմունքը սոսկ դիվային ըմբռնումներ են: Այս պահվածքը դավադրություն է հայերի նկատմամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ