RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 15:57:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1888, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՍԼԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «100 ԱՊՐԻԼՆԵՐ» ՊԻԵՍԸ

Հ.Ծ.

Լոս Անջելեսի Օքսֆորդ պողոտայի վրա գտնվող «Ռոգ Մաշին» (Rogue Machine) թատրոնում հունիսի 9-ից մինչեւ հուլիսի 16-ը շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին ներկայացվելու է մրցանակակիր դրամատուրգ Լեսլի Այվազյանի «100 ապրիլներ» պիեսը, որը պատմական ճշմարտությունը ժխտելու խելացնորությանն ու հետեւանքներին է նվիրված:

Ջոն Սայբյանը մեր ժամանակների Դոն Կիխոտն է: Ինքն ու ընտանիքը երկրորդ սերնդի հայեր են, որոնց ծնողները մազապուրծ փրկվել են ցեղասպանությունից: Ջոնը հավատացած է, որ իրեն տանջող մի անձնավորություն անընդհատ հետապնդում է իրեն: «Թշնամին» իրակա՞ն է, թե՞ պարզապես մանկական հիշողությունների արդյունքը:

«Զգում էի, որ պարտավոր եմ ինչ-որ ձեւով անդրադառնալ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Սա բոլոր հայերի պատմությունն է, որ սերնդե-սերունդ է փոխանցվում աբսուրդի մեր աշխարհում: Դա որոշ առումով հալյուցինացիայի եւ մասամբ երազանքների այն աշխարհն է, որը լռեցնել չի կարելի», պիեսի մասին ասել է հեղինակըՙ Լեսլի Այվազյանը: Նա հեղինակն է 8 ամբողջական եւ 7 մեկ արարանոց պիեսների, որոնց մեծ մասը մրցանակների են արժանացել: Նրա «Յուրաքանչյուր երեք րոպե» կարճամետրաժ ֆիլմը նույնպես մրցանակ է ստացել:

Նոր պիեսում ներգրավված են ինքըՙ հեղինակը (Բեատրիս Սայբյանի դերով), Ռոբերտսոն Դինը (դոկտ. Ահմեդ), Ջոն Պերին Ֆլինը (Ջոն Սայբյան), Ջանեթ Սոնգը (բուժքույր) եւ Ռեյչըլ Սորսան (Առլեն Սայբյան):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ