RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՐԻԺՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՆ ՈՒ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

Հ.Ծ.

Ամերիկահայ դիրիժոր Տիգրան Առաքելյանը նշանակվել է «Northwest Mahler» փառատոնի նվագախմբի դիրիժոր: Նա նաեւ բրոնզե մեդալ է նվաճել «Global Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ եւ եզրափակիչ փուլ է հասել «American Prize in Orchestral Programming» նվագախմբային ծրագրավորման մրցույթում:

Մասնագետների եւ հատկապես ուսանողների համար նախատեսված «Northwest Mahler Festival» ամառային փառատոնը հիմնվել է 1995-ին եւ մասնավորապես ներկայացնում է ամբողջական դասական գործեր: Այս տարի հուլիսի 21-ին Սիետլում կայանալիք փառատոնում նվագախումբը կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Գուստավ Մահլերի (1860-1911) 5-րդ սիմֆոնիան:

Առաքելյանը «Bainbridge Island Youth Orchestra», «Federal Way Youth Symphony» եւ «Port Townsend Community Orchestra» նվագախմբերի դիրիժորն է: Նվագախմբային ծրագրավորման Վիտաուտաս Մարիյոսիուսի անվան ամերիկյան մրցանակը շնորհվում է ռեպերտուարի ճիշտ ընտրություն կատարելու եւ դրանով երաժշտասեր հասարակությանը կրթելու ասպարեզում նշանակալի լումա ներդրած դիրիժորին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ