RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1763, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄՙ ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻ ԿՅԱՆՔԻ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ

Հ.Ծ.

«Under the Walnut Tree» (Ընկուզենու տակ) վերնագրով անիմացիոն ֆիլմը, ըստ Ուիլյամսպորտից (Փենսիլվանիա) ստացված տեղեկատվության, ստեղծվել է մասամբ Լայկոմինգ քոլեջի մասնագիտական զարգացման դրամաշնորհի հատկացումներով եւ ցուցադրվելու պաշտոնական իրավունք է ստացել մի շարք փառատոներում (Ատլանտայումՙ «Shortfest», Օստինումՙ «Spotlight Film Festival», «DaVinci International Film Festival» եւ Լոս Անջելեսումՙ «CineFest») բարձր գնահատականների արժանանալուց հետո: Այն որպես հանդիսատեսի նախասիրած ֆիլմը առաջին մրցանակի է արժանացել «Florida Animation Festival» փառատոնում:

«Under the Walnut Tree-ն» մուլտիմեդիա բնագավառի արվեստագետ, տեսաժապավենների գծով պրոֆեսորի օգնական եւ Լայկոմինգ քոլեջի հասարակական կապերի ամբիոնի վարիչ Լիյա Պետրոսյան-Պետերսոնի առաջին «Stop motion» ժանրի անիմացիոն ֆիլմն է, որի նկարահանման համար ներշնչանքի աղբյուր է ծառայել իր հայկական արմատները: Լսելով Թուրքիայում համիդյան ջարդերի մասին եւ հիմնվելով Շահան Նաթալիի կյանքի պատանեկան շրջանի որոշ դրվագների վրա, նա հյուսել է երեխա-փախստականի համամարդկային մի կերպար, որը հատկապես մեր օրերում չափազանց այժմեական է: Նրան մեծապես օգնել է Մարի Հերբերտ-Լեյտերը , Լայկոմինգ քոլեջի դասախոսը, որ գրել է ֆիլմի սրտառուչ ներածականը, որը կարդում է Փենսիլվանիայի պետհամալսարանի դասախոսներից դոկտ. Չարլզ Կարոյանը : Անվանադերերգը կատարում է ճանաչված երգչուհի Հուշերը : Դեկորացիաներն ու զգեստները Լայկոմինգ քոլեջի նախկին ուսանողների ձեռքի գործերն են:

«Ֆիլմը, որ շատ կարեւոր առաքելություն ունի, սիրով կատարված համատեղ աշխատանքի արդյունք է: Ես չէի կարող այն իրականացնել առանց իմ ընկերների տաղանդի ու գործադրած ջանքերի: Վերապրելու պատմությունները եւ դժվարությունները հաղթահարելու կամքն ու հաստատակամությունը, որը փոխանցվել էր ինձ, մեծ ազդեցություն ունեցան իմ ստեղծագործական կյանքում: Հուսով եմ, որ ֆիլմը կնպաստի ավելի լավ հասկանալու բռնագաղթ եւ ցեղասպանություն ապրած մարդկանց հոգեբանությունը»:

Փենսիլվանիայում անցկացվող «Multiple National Film Festivals-ում» հատուկ գնահատականի է արժանացել ֆիլմը, որի փոքր մի հատվածին կարելի է ծանոթանալ այցելելով «https//vimeo.com/232123569» կայքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ