RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018



Տեղադրվել է` 2018-07-12 21:24:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2386, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԵՐ

Հ. Ծ.

Եգիպտահայ համայնքի «Ջահակիր» ազգային, գրական եւ ընկերային շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ պարբերականի ժրաջան աշխատակիցներից, երաժշտագետ Հայկ Ավագյանը հավելված-գրքույկներ է լույս ընծայել նվիրված տարբեր առիթների: Դրանցից երեք հաջորդական (ԺԲ, ԺԳ եւ ԺԴ) հավելվածները նվիրված են եղել մեծանուն գրող, հրապարակախոս եւ գրաքննադատ Արփիար Փիլիպոսի Արփիարյանի սպանության 110-ամյակին: Առաջինում («Արփիար Արփիարեանի սպանութիւնը, 155 էջ) ներկայացվել են կենսագրական տվյալներ, ներառյալ նրա դեմ կազմակերպված առաջին եւ երկրորդ մահափորձերը, Վերակազմյալ Հնչակյանների պառակտումը եւ մեղադրանքները Վահե Արզույանի խմբակի դեմ, ինչպես նաեւ սպանությունը Կահիրեում:

Երկրորդում («Արփիար Արփիարեանի լոնտոնեան թղթածրարը Գահիրէի մէջ, 497 էջ) անդրադարձ է կատարվել Արփիարյանի լոնդոնյան ժամանակաշրջանին, նրա փարիզյան հանդիպումներին, «Մարտ» եւ «Նոր կեանք» լրագրերի հիմնադրությանը եւ նրան հասցեագրված նամակներին:

Երրորդում («Մարդը ընդդէմ մարդու: Մահափորձեր եւ սպանութիւններ հայկական օրինակով, 1890-1908, 169 էջ) խոսվում է նշված 18 տարիների ընթացքում տեղի ունեցած հայկական մահափորձերի եւ սպանությունների մասին: Զետեղված են այդ սպանությունները արդարացնող կամ մեղադրող ակտերի բնագրերը:

Հավելվածները ձեռք բերելու համար թերթը խորհուրդ է տալիս դիմել «tchahagir@journalist.com» հասցեին:

Ավելացնենք, որ Ափրիարյանը ծնվել էր 1851-ին Սամսունում (Թուրքիա): Սովորել էր Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանում, որտեղ աշակերտել էր Հայր Ղեւոնդ Ալիշանին: Մինաս Չերազի եւ Մկրտիչ Փորթուգալյանի հետ Պոլսում 1876-ին հիմնել էր «Արարատյան ընկերությունը»: Որոշ ժամանակ անդամակցել է Ս.Դ. Հնչակյան կուսակցությանը, ապա նաեւ Վերակազմյալ Հնչակյան կուսակցությանը: Խմբագրել է մի շարք թերթեր: 1904-ից բնակություն է հաստատել Եգիպտոսում, որտեղ էլ սպանվել է 1908-ին:

Նրա գրական գործերի թվում են «Երազի մը գինը», «Դատապարտեալը», «Կարմիր ժամուցը», «Ոսկի ապարանջանը» եւ «Հոգու զաւակը» վիպակները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 13-07-2018

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ