RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-07-26 21:49:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4648, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԻՎ «ԳԱՅԱՆԵ» ՊԱՐԱԽՄԲԻ

Ռոմեն ԿՈԶՄՈՅԱՆ

Օրեր առաջ, «Ոսկե ծիրանի» շրջանակներում, կայացավ «Լորիկ» ֆիլմի առաջին ցուցադրությունը, որի սկսելու ժամը լրանում էր, սակայն սպասողական վիճակ էր:

Պարզվեց, որ սպասում են մշակույթի նորընտիր նախարարին, եւ ի՞նչ, նախարարը սուսիկ-փուսիկ ժամանակին եկել է ու նստել մաեստրո Տիգրան Մանսուրյանի կողքին:

Երեւույթը գնահատվեց, բարձրաձայնվեց, ցույց տալով ժամանակների նոր շունչը: Եթե «դուխով»-ը ընդունել ենք, ապա ընդունենք նաեւ «так держать», տիկին նախարար:

Սա որպես նախաբան այն իրողության, որ մի քանի օր Հայաստանում է Արգենտինայի Մշակութային Միության հայկական պարարվեստի ընկերության «Գայանե» պարախումբը, որն արդեն երրորդ անգամ է լինում Հայաստանում:

Սույն ամսվա 23-ին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ «Գայանե»-ի համերգը, որը լեփ-լեցուն դահլիճն ընդունեց բացառիկ ջերմությամբ:

Ազգային ոգի, բարձր ճաշակ, մեծ վարպետություն, համակցված էկրանի ցսւցադրություններով, պարախմբի ներկայի եւ անցյալի կադրերով, ավելի քան տպավորիչ եւ հմայիչ:

Համերգին ներկա էին սփյուռքահայ ուսուցիչներ, հյուրեր Ավստրալիայից, Լիբանանից եւ մի մեծ խումբ «Գայանե»-ի հիացողներիցՙ Բուենոս-Այրեսից:

Դահլիճը ջերմությամբ ողջունեց մաեստրո Գագիկ Կարապետյանին, որը ժամանակին մարզել էր «Գայանե»-ն:

Համերգի ավարտին երիտասարդ կատարողներին տրվեցին ծաղկեփնջեր, ծափերը չէին դադարում, իսկ երբ ամեն ինչ ավարտված էր եւ դահլիճը դատարկ չգիտես ինչու վարագույրը նորից բացվեց, եւ ողջ խումբը մի բուրգ կազմած անշարժացել էր բեմի կենտրոնում ու հուզմունքից արտասվում էր, խմբված գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Գրիգորյանի եւ պարուսույց Մարսելա Բոյաջյանի շուրջ: Երեւույթը հուզիչ էր եւ օրինաչափ. ո՞վ չէր հուզվի դահլիճի կիզող ջերմությունից:

Բարի երթ «Գայանե», քեզ անհամբեր սպասում են Ստեփանավանը եւ ողջ Հայաստանը ամեն տարի տեսնելու հույսով:

Վերջին ժամ. - Իսկ երեկ Ստեփանավան քաղաքը պարային տոնախմբության մեջ էր. հերթական ելույթն էր «Գայանե» պարախմբի: Պարում էր ողջ ժողովուրդը: Մանրամասնությունները` հետագայում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ