RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2018-07-13 > #028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018



Տեղադրվել է` 2018-07-26 21:49:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 4566, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԵՐԹԸ

Ալին ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Միրոր-Սփեքթեյթրի» խմբագիր

«Մի օր ես եմ նվագելու այդպես», մտածել է Հայկ Հովսեփյանը 2007-ին Բոստոնում լսելով իր զարմիկիՙ մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանի համերգը «Սիմֆոնի Հոլում»: Հակառակ ծնողների պնդումներին, որ բավականաչափ երաժիշտներ կան ընտանիքում եւ որ ճանապարհը շատ բարդ է լինելու, Հայկը, իր ներքին ձայնին ընդառաջ գնալով, 11 տարի անց իրականացրել է իր երազանքը: Նա այժմ Քլիվլենդի երաժշտական ինստիտուտի (CIM) երկրորդ կուրսում է սովորում եւ արդեն համերգներ տալիս: Իր առաջին համերգը կայացել է վերոնշյալ «Սիմֆոնի Հոլում» հունիսի 9-ին: Կատարել է Յան Սիբելիուսի «Ջութակի կոնցերտ ռե մինորը»: Նույն օրը ավելի ուշ նույն դահլիճում դարձյալ հանդես է եկել արդեն որպես Բոստոնի սիմֆոնիկ կոնցերտների մրցանակաբաշխության հաղթողի: Տասնիննամյա վիրտուոզ Հայկը ապրում է Բելմոնտում (Մասաչուսեթս): Որդին է դաշնակահարուհի Անի Հովսեփյանի եւ թոռըՙ Հայաստանի ամենաճանաչված ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանի: 2012-ից 2017 թվերին նա սովորել է Նյու Ինգլենդի երաժշտանոցում (NEC), որտեղ բացի մասնավոր դասատուներից մասնակցել է նաեւ վարպետության դասերի NEC-ի նախագահ Թոնի Վուդկոքի, Ատլանտա Սիմֆոնիկի կոնցերտմեյստեր Դեյվիդ Կուշերոնի եւ այլոց հետ: Այժմ միակ հայն է, որ սովորում է CIM-ում, որտեղ ուսումնառությունից բացի ուսանողները հնարավորություն ունեն ձրի տոմսեր ձեռք բերելու եւ ներկա լինելու աշխարհի լավագույն նվագախմբերի շարքում դասվող Քլիվլենդի նվագախմբի համերգներին: CIM երաժշտանոցը իր բնակավայրից 600 մղոն հեռավորության վրա է գտնվում, բայց նա արդեն ընտելացել է բուհի միջավայրին: «Մի մեծ ընտանիք ենք այնտեղ», խոստովանեց նա հարցազրույցի ընթացքում, ավելացնելով որ պարապմունքներից բացի մեծ սիրով լսում է իր տատի ձայնասկավառակային կատարումները, որոնք մեծապես ոգեշնչում են նրան:

Մասնակցել է մի շարք մրցանակաբաշխությունների Կոնկորդում, Բրոկտոնում, Ուոլտհեմում, Բելմոնտում եւ գրավել պատվավոր տեղեր: Անցյալ տարի մասնակցել է նաեւ NPR ռադիոյի «From the Top» երաժշտական ծրագրին եւ նվագել Մորիս Ռավելի եւ Ջորջ Գերշվինի ստեղծագործություններից:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 27-07-2018

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ