RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1313, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Գ. Գ.

«Մատեան պրես» մատենաշարով լույս է տեսել բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բ.գ.թ. Արծվի Բախչինյանի հերթական աշխատությունըՙ «ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ» (Երեւան, 2018, 240 էջ) :

Անցած տարիներին Արծվի Բախչինյանն զբաղվելով պատմաբանասիրությամբ, ուշադրության կենտրոնում միշտ ունեցել է նաեւ հայ պարարվեստն ու դրա երախտավորներին: Այս ժողովածուն ներառում է հետազոտողի 20 տարվաՙ 1998-2018 թթ. հարցազրույցները պարարվեստի 36 հայ ներկայացուցիչների հետ, որոնցից շատերը, հանիրավի, պատշաճ ճանաչում չունեն հասարակության լայն շրջանակներում:

Ժողովածուն բաղկացած է չորս բաժնից: Առաջինՙ «Հայ բալետ եւ բեմական պար» բաժինն ընդգրկում է հեղինակի տարբեր տարիներին վարած զրույցները հայ պարարվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Երկրորդՙ «Մերոնք դրսում» բաժնում ընթերցողը ծանոթանում է Հայաստանից դուրս ապրող եւ գործող հայ պարարվեստի ներկայացուցիչների կյանքին ու գործունեությանը: Երրորդՙ «Սփյուռքահայերը» բաժինն ընդգրկում է արտերկրում ծնված եւ գործող պարարվեստի հայ գործիչների հետ վարած հարցազրույցները (մեկ հոգիՙ ԽՍՀՄ-ից): Վերջինՙ չորրորդՙ «Օտարազգիները եւ մենք» բաժնում մանրամասն նկարագրվում են չորս այլազգի գործիչներ, որոնք առնչություններ ունեն հայ պարարվեստի եւ Հայաստանի հետ:

Գրքում ներկայացված է հայ պարարվեստի անցած ու ներկա ուղին: Համադրված են անցած ու ներկա սերունդները: Սույնով հեղինակն իր հարգանքի տուրքը մատուցելով հայ պարարվեստին ու նրա երախտավորներին, տալիս է նաեւ արդեն վաղուց ծեծված հարցի պատասխանըՙ «Ապագա ունի՞ հայ պարարվեստը»: Արծվի Բախչինյանը հստակ ու աներկբա պատասխանում էՙ այո՛, այո՛, այո՛:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ