RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1742, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅԵՐԸ ՊԱՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Ռուբեն ՂԱԶԱՐՅԱՆ

Թեժ Լեռ ճամբարը մեկ տարի չէ, որ Հայաստանի բանկերի ասոցիացիայի հովանավորությամբ հանգստի է հրավիրում Արցախի երեխաներին, որոնք երկու հերթափոխով երկշաբաթյա հանգիստ են ունենում Լոռու մարզի այդ գեղատեսիլ վայրում:

Հուլիսի 25-ին, ճամբարականները, առավոտից պատրաստ սպասում էին Արգենտինայից ժամանած «Գայանե» պարախմբին, որը նույն օրը երեկոյան համերգով հանդես էր գալու Ստեփանավանի մշակույթի պալատում:

Թե ինչ ընդունելության արժանացավ «Գայանե»ն, խոսքով անհնար է նկարագրել, իսկ թե ինչ դժվարությամբ բաժանվեցին իրարից Արցախի երեխաներն ու արգենտինահայերը, միայն պետք է նկարահանված կադրերը տեսնել: Պար, պար, պար. այն չեր ավարտվում հասնելով մինչեւ ավտոբուսների դռները: Խանդավառություն, ծափ, ծիծաղ եւ անշուշտՙ բաժանման թախիծ...

Ի՞նչ կարող էր լինել ավելի տպավորիչ «Գայանե»-ի համար, քան Թեժ լեռումՙ հանդիպումը Արցախի երեխաների հետ, հարցին պատասխանեցին ստեփանավանցիները:

«Գայանե» պարախմբի անդամները եւ նրանց ուղեկցողները դուրս են գալիս ավտոբուսներից ու զարմացած աջ ու ձախ նայում, հասկանալու համար թե ո՞ւմ պատվին է հնչում փողային նվագախմբի խրոխտ քայլերգը: Պարզվում է, որ այդ հանդիսավոր ընդունելությունը իրենց ժամանման առիթով է, իսկ աղ ու հացով դիմավորող աղջիկների սկուտեղի վրա լավաշ ու մեղր է: Քանի որ մթնոլորտը տոնական էր, ուստի պակաս չէր նաեւ կատակը. «Սա Ստեփանավանի մեղրի գովազդ է»:

Նախքան համերգի սկսվելը հյուրերը ծանոթանում են Ստեփանավանի տեսարժան վայրերի հետ, ապա այցելում Ստեփան Շահումյանի անվան տուն- թանգարան:

Ստեփանավանի մշակույթի պալատի դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Համերգն անցավ աննախադեպ հաջողությամբ, բուռն ծափողջույններով ու ծաղիկների մատուցմամբ:

Մշակույթի պալատի տնօրենուհիՙ Անուշ Ղարաքեշիշյանը շնորհակալանքի ու դրվատանքի խոսքով ավարտեց իր ելույթը, իսկ գնահատանքի ու խրախուսանքի արհավատչյան դարձավ Ստեփանավանի քաղաքապետի պատվոգիրը «Գայանե»-ին:

Համերգի ավարտից հետո մշակույթի պալատի բակը չէր դատարկվում: Զրուցում ու տպավորություններ էին կիսում հյուրերը, վայելելով ստեփանավանցիների հյուրընկալությունը: Վերջիններիս եւ տնօրենուհու ուղեկցությամբ հյուրերն այցելեցին նաեւ նույն շենքում գործող Սահակ Սահակյանի աշխատանքների ցուցասրահը, որն այդ օրը հարստացավ զավակների կողմից նվիրաբերած նոր էքսպոնատներով:

«Գայանե»-ն պարգեւատրվեց նաեւ Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության պատվոգրով եւ արվեստի երախտավորՙ Ազատ Ղարիբյանի հուշամեդալով:

Հրաժեշտի երեկոն ավարտվեց ուշ երեկոյան, խանդավառ մթնոլորտում եւ նոր հանդիպման վստահությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ