RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018



Տեղադրվել է` 2018-08-31 00:47:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 938, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՌՈՒՍԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐՈՒՄ

Ա. Բ.

Անցյալ տարի Մայկոպ քաղաքում լույս է տեսել Ադըղեայի պետական համալսարանում կայացած «Աստվածապաշտական պրակտիկաները եւ սրբազան արվեստները ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, որտեղ ընդգրկված է նաեւ հայությանն առնչվող երեք հոդված: Հայաստանից ընդգրկված է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանի «Դավիթ Հալաջյանի «Missa di Lumine»ՙ ժանրի հռոմեա-կաթոլիկական ավանդույթի մեկնաբանման փորձ» ուսումնասիրությունը: «Ժամանակակից հայկական տաճարների ինտերյերը Հայ եկեղեցու աստվածաբանական ավանդույթի լույսի ներքո», հեղինակել է Մոսկվայի հոգեւոր ճեմարանի բանասիրության ամբիոնի դոցենտ Սերգեյ Պանտելեեւը : Հայությանն առնչվող երրորդ նյութն է «Ռուսաստանի հարավի Հայ առաքելական եկեղեցու ծագման եւ զարգացման պատմական ասպեկտները», որի հեղինակներն են Ադըղեայի պետական համալսարանի դոցենտ, Մայկոպի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Հայ առաքելական եկեղեցու քահանա, աստվածաբանության մագիստրոս տեր Մուշեղ Խաչատրյանը եւ Մայկոպի եւ Բելորեչենսկի Հայ առաքելական եկեղեցու «Լուսավորիչ» թերթի գլխավոր խմբագիր Ռեգինա Միրզոյանը :

Ավելացնենք նաեւ, որ պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի մեկ այլ հոդվածըՙ «Մոսկովյան դպրոցի նշանակությունը Հայաստանի երաժշտագետների համար», ընդգրկվել է վերջերս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հրատարակած «Մոսկվայի կոնսերվատորիան անցյալում, ներկայում եւ ապագայում. Միջազգային գիտաժողովի նյութերի հոդվածների ժողովածու. Մոսկվայի կոնսերվատորիայի 150-ամյակին» ծավալուն ժողովածուում: Սարգսյանի սույն աշխատության ընդլայնված տարբերակը հրատարակվել է նաեւ ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի այս տարվա առաջին համարում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ