RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31 > #033, 2018-09-07 > #034, 2018-09-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018



Տեղադրվել է` 2018-08-31 00:47:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՏՈՆ ԿԱՍԿԱԴՈՒՄ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Գաֆէսճեան քանդակների պարտեզում օրերս տեղի ունեցավ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: 5-րդ տարին տեղի ունեցող փառատոնը մեկնարկեց նախատոնական համերգներով` օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երեւանի որեւէ վարչական շրջանում հանդես եկավ համերգով, իսկ օգոստոսի 23-ին Կասկադից դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ անցկացվեցՙ փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերով:

Այս տարի «Գութան»-ին մասնակցեցին ավելի քան երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբերՙ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք, մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:

Փառատոնի ստեղծման մտահաղացումը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանին է, որը «Ազգ»-ի հետ զրույցում ասաց. «Ժամանակին, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր մշակույթն է պահել մեր ժողովրդին: Այսօր մեր հերթն է պահելու ու պահպանելու մեր ազգային-ավանդական մշակույթը: Մինչեւ «Գութան»-ի ստեղծումն անցկացվում էին տարբեր ավանդական միջոցառումներ, համերգներ: Բայց մեզ պետք էր փառատոն, որը կունենար որակական ուրիշ մակարդակ: «Գութան»-ին մասնակցում են մեր բոլոր ազգային-ավանդական երգի-պարի խմբերը: Մենք նպատակ ունենք ոչ միայն միավորել նրանց, այլեւ մեծ բեմերում հանդես գալու հնարավորություն ստեղծելՙ իրենց արվեստը ցուցադրելու եւ հղկելու համար»:

Չնայած որքան էլ հանրությունը բողոքում է երիտասարդների ազգայինից հեռանալու մասին, սակայն բազմամարդ երեկոյի երիտասարդ հանդիսականը փաստեց այլ բան:

Գաֆէսճեան քանդակների պարտեզը լի էր մշակութասեր հանրությամբ, բեմի հարակից տարածքից մինչը Կասկադի ամենավերին աստիճանը, ավելինՙ նույնիսկ չկար ազատ վայր, որպեսզի հանդիսատեսը պարեր:

Նման փառատոնների անհրաժեշտության մասին «Ազգը» զրուցեց Սարգիս Բաղդասարյանի , ինչպես ավելի հաճախ իրեն անվանում ենՙ Հոպոյի հետ, որը կանգնած է «Ակունք» ազգագրական համույթի ակունքներում. «Նման փառատոններն անհրաժեշտ են, հիմաՙ ավելի քան: Հիշում եմ 80-ական թվականներին, երբ Պոլիտեխնիկական ինստիտուտում մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ տեղի ունեցող այսպիսի փառատոններ էինք կազմակերպում: Գալիս էին հայաշատ վայրերիցՙ Դոնի Ռոստովից, Ադլերից, Սոչիից, Վրաստանից եւ միավորվելով թափ էր ստանում ազգագրական երգն ու պարը: Գութանն այսօր մեծ թափ է ստացել եւ մեծ հեռանկար ունի այս գլոբալիզացիայի, վերակառուցման ժամանակշրջանում»:

Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմերՙ արժեւորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը շնորհակալություն հայտնելով փառատոնը նախաձեռնողներին ասաց . «Երեւանը հարուստ է բազմաթիվ փառատոներով, սակայն Երեւանում պակաս էր ազգային այս նշանակալից փառատոնը, որն ամեն տարի դառնում է հայ ոգու տոն: Այստեղ մրցակցային որեւէ բան չկա, այստեղ մրցույթը կայանում է միայն ոգու մասով եւ միտված է միասնականության»:

Փառատոնն անցկացվում է Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 31-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ